Դոնալդ Թրամփի վրա հարձակում գործած երիտասարդին սպառնում է 30 տարվա ազատազրկում
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ օրերս հարձակում գործած բրիտանացի Մայքլ Սենդֆորդին սպառնում է 30 տարվա ազատազրկում: Այդ մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչեոլվ Լաս Վեգասի դատախազ Դենիել Բոգդենին:
Բրիտանացուն մեղադրում են ապօրինի զենք պահելու, պաշտոնական միջոցառում ձախողելու, պաշտոնական անձի պաշտոնեական լիազորությունները կատարելիս խոչընդոտներ ստեղծելու համար:
ԱՄՆ հատուկ ծառայությունից տեղեկացրել են, որ 20-ամյա երիտասարդը փորձել է հարձակում գործել միլիարդատեր թեկնածուի վրա: Մայքլ Սենֆորդը Թրամփի հավաքի ժամանակ մոտեցել էր անվտանգության ծառայողին, հանել նրա ծառայողական զենքը ու փորձել հարձակում գործել: Ինքը երիտասարդը ընդունել է մեղքը և խոստովանել, որ ցանկացել էր սպանել միլիարդատիրոջը: