Քաղաքական 19:27 30/06/2016 Տարածաշրջան

Բաքվի վարչակարգն անհանգստացած է ընդդիմադիր գործիչների համացանցային գործունեությունից. ադրբեջանագետ

Ադրբեջանում  ընթանում են գործընթացներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ այնտեղ սպասվում են ներքաղաքական որոշակի զարգացումներ: Գործող նախագահ Ի. Ալիևի պաշտոնավարման հերթական  ժամկետն ինչքան մոտենում է ավարտին, այնքան ավելի է մեծանում հասարակության շրջանում լարվածությունն իշխանությունների հանդեպ և փոփոխությունների ակնկալիքը: Նշվածն այն կարևոր հենակետն է, որի հիման վրա տևական ժամանակ հաշվարկներ են անում  Ադրբեջանի որոշ ընդդիմադիր գործիչներ և դրա խաղարկմամբ փորձում ստեղծել նպաստավոր հասարակական դաշտ իշխանությունների դեմ պայքարի հերթական փուլի համար: Խոսքն այս փուլում համացանցային պայքարի մասին է, որը, թվում է` Ադրբեջանում միակ միջոցն է անհրաժեշտ խոսքը հասարակությանը հասցնելու, ապագա ընտրազանգվածին պարբերաբար համապատասխան ազդակներ ուղարկելու և այդ կերպ ընդդիմադիր հայացքներ ունեցող և հակաիշխանական քարոզի շուրջ հավաքվող լսարանին կառավարելու համար: Այս առումով Ադրբեջանում այս պահին ամենաակտիվ ընդդիմադիր քաղաքական գործիչը «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քարիմլին է, որից հետո կարելի է առանձնացնել «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլիին, որոնք գրեթե ամեն օր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջերի միջոցով հասարակության` իշխանությունից դժգոհ հատվածի համար ապահովում են հակաիշխանական քարոզի համապատասխան խմբաքանակ: Արդյունքում գրառումների մեկնաբանություններում ընթանում են քննարկումներ, որոնք բազմաթիվ դեպքերում արտացոլում են հասարակության մեջ տիրապետող մտայնությունները, նաև` ունեցած ակնկալիքներն ընդդիմադիր գործիչներից:

Քարիմլիի գրառումների քննարկումներում գրեթե միշտ կարելի է հանդիպել կոչերի, որ ժամանակն է դուրս գալ փողոց, ժամանակն է սոցցանցային պայքարը դարձնել իրական և ամեն գնով իրականացնել իշխանափոխություն: Հաճախ կարելի է հանդիպել նաև մեղադրանքներ հենց Քարիմլիի հասցեին, որոնցում ասվում է, որ ո՞ւմ են պետք վերջինիս հակաիշխանական գրառումները, ժողովրդի ճակատագրով անհանգստանալը, եթե չի դիմում վճռական գործողությունների, հրաման չի տալիս ժողովրդին՝ դուրս գալ փողոց: Եվ եթե շարունակելու է նույն կերպ, ինչո՞վ է այլևս ընդդիմադիր քաղաքական այս գործիչը տարբերվում լրագրողից:

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Քարիմլիի կողմնակիցները գնալով շատանում են, և այս գործիչը ազդեցություն ունի ադրբեջանական հասարակության որոշակի հատվածի վրա: Բաքվի վարչակարգը, թեև փորձում է լուրջ չվերաբերվել ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Քարիմլիի համացանցային գործունեությանը, սակայն այդ նույն վարչակարգը զգայուն է հատկապես Քարիմլիի` ղարաբաղյան թեմայով քննադատությունների հանդեպ: Այս տարի դա երևաց քառօրյա պատերազմի օրերին, երբ Բաքվի վարչակարգին ծառայող ինչ-որ երիտասարդական խմբեր ցույցեր կազմակերպեցին ընդդիմադիր գործչի տան դիմաց:

Ի պատասխան սանկտպետերբուգյան եռակողմ բանակցությունների արդյունքների համար Ի. Ալիևի հասցեին Քարիմլիի հնչեցրած մեղադրանքների` «Haqqin.az» կայքում ռուսերեն, ապա «Virtualaz.org»-ում նույնի ադրբեջաներեն տարբերակով հայտնվեց ծավալուն մի հոդված նախկին քաղբանտարկյալ, այժմ իշխանամետ լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի հեղինակությամբ: «Բլոգեր Ալի Քարիմլին էլ է քննադատու՞մ քաղաքական գործիչ Իլհամ Ալիևին»  վերնագրով հոդվածում Ֆաթուլլաևը լծվել է Քարիմլիին «սևացնելու և փչացնելու» գործին` բերելով Քարիմլիի կյանքից տարբեր պատմություններ, նկարագրելով վերջինիս քաղաքական կերպարը, երբ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյի հետ գտնվում էր իշխանական վերնախավում: Հետաքրքիր է, որ հոդվածագիրը ընդդիմադիր գործչի իշխանության գալու ժամանակաշրջանում երկրում տիրող իրավիճակը և նրա արարքներն այդ իրավիճակում համեմատել է նույն շրջանի Հայաստանում տիրող իրավիճակի և Վազգեն Սարգսյանի հետ` որպես Քարիմլիի հասակակցի և նույն շրջանում նույն հնարավորություններն ունեցած անձի. «Ալի Քարիմլին և Վազգեն Սարգսյանը, կարելի է ասել, որ հասակակիցներ էին, իրենց նախագահների սիրելիները` հեղափոխությամբ ծնված, հրապարակի զավակներ: Իսկ ինչպե՞ս դրսևորեցին նրանք իրենց Ղարաբաղի համար ճակատագրական պայքարի օրերին: Վազգեն Սարգսյանը, հագնելով համազգեստ ու զենքը ձեռքն առնելով, կամավորական խմբեր է ստեղծում և Ղարաբաղում արյունալի մարտերի մեջ մտնում: Իսկ ի՞նչ է անում այդ նույն ժամանակ Ալի Քարիմլին. նախագահի աշխատակազմի բաժնի պետի պաշտոն է ձեռք գցում, հասնում է նրան, որ կինն էլ նշանակվում նախագահի աշխատակազմում բաժնի պետ, և Մերսեդեսով ոգևորված շրջում Բաքվի փողոցներով»: Է. Ֆաթուլլաևի այս հրապարակումը, որտեղ շատ այլ փաստեր կան Քարիմլիի դեմ կարելի է դիտարկել՝ որպես Բաքվի վարչակարգի կողմից վերջինիս ուղղված նախազգուշացում` «կարմիր գիծը» հատելու համար:

Միաժամանակ, եթե խնդիրը դիտարկվի Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակի ըմբռնման համատեքստում, ակնհայտ է, որ Քարիմլին իր գործունեությամբ արդեն անհանգստացնում է Ի. Ալիևին: Արդյո՞ք Ադրբեջանի նախագահը կդիմի ավելի կտրուկ քայլերի` Քարիմլիին ևս վերածելով քաղբանտարկյալի, կախված է նրանից, թե ինչպիսին կլինեն վերջինիս հետագա գործողությունները: Կշարունակի՞ իր գրառումներում նույն համարձակությամբ քննադատել Ի. Ալիևին, հատկապես ղարաբաղյան խնդրի հարցով, և արդյո՞ք կկարողանա համացանցում իր ստեղծած ազդեցության գոտին նյութականացնել` մարդկանց դուրս բերելով հրապարակ, ցույց կտան հետագա զարգացումները:

Արտյոմ Տոնոյան, ադրբեջանագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի  Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փաշինյանը մայիսի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
 Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:39
Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
«Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում։ Շատ բան չունեմ ասելու»,-ասաց սփյուռքահայը հավելելով․ «Նիկոլի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, որտեղ ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
17:20
Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին դուր չի եկել լրագրողի հարցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև. Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը,  գրում է. «Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
«Այսօր ունենք իրավիճակ, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, վառ ընդդիմադիր գործիչներ են, մարդիկ ովքեր փոդքասթ էին ստեղծել և բացի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ռուբեն Մելիքյան. Ինձ հետ կապվեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իմ հորդորն է վստահել Սրբազանին, համբերատար գնալ դեպի հաղթանակ. Արմեն Հյուսնուց
«Սա իսկապես համազգային, վերկուսակացական շարժում է։ Այն ենթադրում է  դանդաղ,  բայց վստահ առաջընթաց»,- Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. ՀԺՄ-ն կոչով դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, ՔԿ-ին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին՝ կոչ անելով վե՛րջ տալ երկակի ստանդարտների կիրառման...
Աղբյուր` Panorama.am
16:40
Դավիթ Ֆիդանյան. Փաշինյանական հանցախումբը չի կարող Հայաստանում լռեցնել ազատ խոսքը
«Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել են ընդամենն այն բանի համար, որ «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:19
Բագրատ Սրբազանը չկարողացավ մուտք գործել ԱԺ
ԳԱԱ-ում հանդիպումից հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը որոշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}