Մխիթարյանը հաղորդագրություն է ուղարկել Տուխելին. «Տեղափոխվում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 100 տոկոսով կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»: Այս մասին վստահեցնում է bvb-russia.com-ը:
Աղբյուրը նշում է, որ այն, ինչն ավելի վաղ միայն ենթադրվում էր, այժմ կարելի է կայացած փաստ համարել: Մինչ այս պահը Վացկեն և Ցորկն ամեն ինչ անում էին` հայ ֆուտբոլիստին թիմում պահելու համար` նրան առաջարկելով նոր` 4-ամյա պայմանագիր բարձրացված աշխատավարձով:
Սակայն Մխիթարյանն անդրդվելի է, քանզի նա Թոմաս Տուխելին հաղորդագրություն է ուղարկել հետևյալ տեքստով. «Տեղափոխվում եմ «Մանչեսթեչ Յունայթեդ»: Դորտմունդում գտնվող իր բնակարանը Մխիթարյանն ազատել դեռևս մարտ ամսին: 27-ամյա ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի պահվածքն էլ այնպիսին է, ինչպիսին էր 3 տարի առաջ, երբ Հենրիխը տեղափոխվում էր Դորտմունդ:
Հավելենք, որ մանկունյանցիները Մխիթարյանի համար պատրաստ են վճարել 42 մլն եվրո, ինչը որոշ չափով սփոփանք կլինի Գերմանիայի փոխչեմպիոնի ղեկավարության համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը