Սեֆիլյանի համախոհների բնակարաններում խուզարկություններ են կատարվում. Ավետիսյան
Վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում Նոր Հայաստան ճակատի երիտասարդ աջակիցներ Գագիկ Եղիազարյանի և Սևակ Մանուկյանի բնակարաններում, ինչպես նաև Հայկական վերածնունդ համասփյուռքյան շարժման Բելգիայի ստորաբաժանման պատասխանատու Գարիկ Խաչատրյանի` Ապարանի ենթաշրջանում գտնվող հայրական տանը: Այդ մասին տեղեկացնում է Նոր Հայաստան շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը։
«Վարչախումբը, տեսնելով, որ չի կարողանում հիմնավորել Ժիրայր Սէֆիլյանի մեղադրանքը և ապօրինի կալանավորումը, փորձում է նրա աջակիցներին և ընկերներին ահաբեկել իրավական բռնությունների միջոցով, ինչպես նաև այդ կերպով մյուսներին հեռու պահել պայքարից», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուղղակի զավեշտալի է. Փաստաբանը՝ Սեֆիլյանի գործի մասին
- Սեֆիլյանին ձերբակալել են միայն մեղքն ապացուցողական մեծ բազա ձևավորելուց հետո. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը