Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանեկան ալբոմն աճուրդի է հանվել
Սեպտեմբերի 24-ին RR աճուրդի տունը վաճառքի կհանի արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանեկան լուսանկարները, որոնք ներկայացված են հուշանվերային ալբոմում: Այս մասին տեղեկացնում է buro247.ru-ն:
«Արքայազն Չարլզի և Դիանա Սփենսերի հարսանիքից պաշտոնական հուշանվերը» RR աճուրդի տան կողմից վաճառքի է հանվել 2500 դոլար նախնական գնով: 1981թ. հուլիսի 29-ին Դիանայի և Չարլզի հարսանիքի պատվին թողարկված 32 էջանոց ալբոմն այժմ գտնվում է լավ վիճակում: Այդ հուշանվերն արժեքավոր է դարձնում Լեդի Դիի ստորագրությունը:
Դատելով նրանից, որ մինչև այսօր Դիանան համարվում է ամենասիրված մարդկանցից մեկն աշխարհում, կարելի է չկասկածել, որ աճուրդում ալբոմը մեծ գումարով կվաճառվի:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը