Հայաստանում հասարակությունը իմիջիայլոց է վերաբերում իր իրավունքների պաշտպանությանը. Զեյնալյան
Մեր հասարակությունը իմիջիայլոց է վերաբերում իր իրավունքների պաշտպանությանը և շատ դեպքերում էլ չի գիտակցում, որ կարող է այս կամ այն հարցում իրավունքի խախտում լինել։ Այդ մասին այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ու բերեց օրինակ իր կյանքից.
«Երբ մեր շենքում բերեցին դոմոֆոն տեղադրեցին, ես ասացի, որ նրանք չեն կարող առանց իմ համաձայնության տեղադրել և փակել, բացել դուռը և փաստորեն ես զրկվում եմ իմ բնակարանից անարգել օգտվելու իրավունքից։ Բայց խնդիր էր առաջանում՝ եթե ես չեմ տեղադրում, ապա ո՞վ է բացելու իմ դուռը։ Ու բոլոր հարևանները զարմանում էին, որ ես ընդդիմանում եմ։ Ինչո՞ւ, ես չեմ ուզում»։
Հարցը լուծվել է սարքը տեղադրող կազմակերպության հետ առանձին պայմանագիր կնքելով, որով կազմակերպությունը այլ պայմաններ է առաջարկել դրան ընդդիմացող քաղաքացիներին։
«Մեզ այլ պայմաններ առաջարկելուց հետո միայն բերվեց, սարքը տեղադրվեց։ Մարդկանց շրջանում իրենց իրավունքների մասին տեղեկատվական արշավ կազմակերպելու մեծ անհրաժեշտություն կա», -նկատեց իրավապաշտպանը։
Նշենք, որ «դոմոֆոնի» տեղադրումից բողոքներ խմբագրությունը էլի է ստացել։ Ընդ որում՝ բողոքները համատիրությանը իզուր են անցել, քանի որ համատիրությունից պատասխանել են, թե՝ «մենք դրա հետ կապ չունենք», ինչը բնակչին զարմացրել էր՝ բա էլ ինչի՞ հետ կապ ունեք։
Ի դեպ՝ համատիրություններին panorama.am-ը հատուկ անդրադառնալու է։
Հարակից հրապարակումներ`
- Տեսահսկման սարքերը մարդու մասնավոր կյանքի իրավունքն են խախտում. Փորձագետ
- Իսկ ով է ասել, թե թաքնվածը արդարացված է
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը