Իրավունք 12:05 01/07/2016

Ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ չի կարող ունենալ. Կարեն Զադոյան

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Գնումների կազմակերպման գործընթացին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտում, հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծում և ապօրինի հարստացման քրեականացում: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, որը ղեկավարում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այս հարցերի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ են ներկայացվել և արդեն իսկ տրվել են առաջին հանձնարարությունները:

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը, որը ուսումնասիրել է երկու տասնյակից ավելի երկրների փորձը, ներկայացրել է առաջարկներ ու դրանք այժմ քննարկման փուլում են:

Մասնավորապես, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քննարկվել է ու հավանության արժանացել ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման մասին առաջարկությունը և հանձնարարվեց Արդարադատության նախարարությանը օրենքներում համապատասխան փոփոխություն կատարել:

«Հայաստանում շատ են դեպքերը, երբ գնումներին մասնակցում են կազմակերպություններ, ընկերություններ, որոնք չեն բացահայտում իրենց իրական սեփականատերերին, գրանցված են օֆշորային գոտիներում, և սեփականատերերը ցույց են տալիս իրավաբանական ընկերություններ, որոնք նույնպես գրանցված են այլ օֆշորային գոտիներում, իսկ իրական սեփականատերը չի երևում: Մենք առաջարկեցինք, որպեսզի օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարվեն և պարտադիր պայման լինի, որ պետական գնումներին մասնակցող ընկերությունները բացահայտեն իրենց իրական սեփականատերերին՝ ոչ միայն բացահայտեն գնումներ իրականացնող մարմնին, այլ նաև այդ տեղեկատվությունը բաց լինի ու հանրությանը հասանելի», -Panorama.am-ի հետ հարցազրույցում ներկայացրեց Զադոյանը:

Նման համակարգ գործում է Բուլղարիայում, Սլովենիայում, Սլովակիայում: Զադոյանի խոսքով, Հայաստանում ևս կարևոր է, որ նման համակարգ աշխատի, քանի որ հասարակությանը մշտապես հետաքրքրել է, թե ինչու է հենց այդ ընկերությունը հաղթել գնումների մրցույթում, մյուսը՝ ոչ:

Մյուս հարցը, որն առաջարկվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդին հակակոռուպցիան անկախ մարմին ստեղծելն է: Զադոյանի ներկայացմամբ, այդ մարմինը պետք է իրականացնի երեք գործառույթ՝ կրթել, իրազեկել կոռուպցիայի մասին; կանխարգելել կոռուպցիան և իրականացնել քննչական գործողություններ կոռուպցիոն երևույթների վերաբերյալ:

Այս մարմնի վերաբերյալ առաջարկն ուսումնասիրելիս հաշվի է առնվել 35 երկրների փորձ, իսկ մի քանի պետություններ, օրինակ՝ Լատվիան, Մոլդովան, Ուկրաինան ստեղծել են այդպիսի մարմիններ: Պարոն Զադոյանի խոսքով, հակակոռուպցիոն անկախ մարմինը, ըստ առաջարկի, պետք է ֆինանսավորվի բյուջեից ունենա անկախություն, մարդկային ռեսուրսներ:

Բացի այդ, առաջարկվում է քրեականացնել ապօրինի հարստացումը: Ապօրինի հարստացման չբացահայտման պարագայում ՄԱԿ-ի կոնվենցիան համապատասխան լուծումներ է առաջարկել:

«Դրա էությունն այն է, որ իրավապահ մարմինը կոնկրետ պետք է հիմնավորի, պաշտոնատար անձի, հանրային ծառայողի հայտարարագրված գույքի և եկամուտների, ինչպես նաև իր իրական օրինական գույքի և եկամուտների անհամապատասխանությունը, իսկ արդեն կոնկրետ դրա օրինականությունը պետք է ապացուցի ենթադրյալ մեղադրյալը, պաշտոնատար անձը: Եթե օրինակ, մեղադրվում է 100 մլն ապօրինի հաստացման մեջ, ինքը պետք է ծագումը ապացուցի», -ասաց Կարեն Զադոյանը:

Ե՞րբ կարող են սկսել կասկածները, որ տվյալ անձի ունեզվածքը ապօրինի է:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ իրավապահ մարմինները կարող են իրենք իրենց նախաձեռնությամբ համապատասխան քրեական գործ հարուցել և քննել, բայց շատ կարևոր է տեղեկատվություն հայտնողների ինստիտուտը, որոնք համապատասխան տեղեկատվություն են տալիս իրավապահ մարմիններին՝ այս կամ այն պաշտոնյայի ապօրինի հարստացման դեպքերի մասին: Տեղեկատվություն տրամադրող անձանց հետ կապված ինստիտուտը Հայաստանում դեռևս չի գործում, դա նույնպես ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջ էր:

Մեր պարագայում որո՞նք կարող են լինել այդ ինստիտուտները:

Մեր առաջարկների մեջ կար այդ ինստիտուտի ներդրումը և համապատասխան օրենքի մշակումն ու ներդրումը, որով կնախատեսվի տեղեկատվություն տվող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը: Սա շատ կարևոր ինստիտուտ է, կոռուպցիայի դեմ պայքարի առաջիկա խորհրդի նիստում մենք նախատեսում ենք, որ այս հարցը նույնպես ներկայացնենք, որովհետև դա փոխկապակցված է հակակոռուպցիոն փաթեթի հետ: Մենք այս ամենը միասնական շղթայի մեջ ենք տեսնում՝ այսինքն, անձի ապօրինի հարստացման վերաբերյալ տեղեկություն տրամադրած անձը պետք է պաշտպանված լինի, ինչպես նաև խրախուսման էլեմենտներ առաջարկվեն:

Օրինակ՝ մեկի հարևանը պաշտոնատար անձ է, տեսնում է, դղյակ է կառուցել ու մոտավորապես գիտի եկամուտները, բաց ինֆորմացիա է, այսքան գումարներ է ստանում, կասկածում է ու համապատասխան ահազանգ է տալիս իրավապահ մարմիններին: Եթե ենթադրենք ստեղծվում է հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, ապա դրա մի ճյուղը քննում է այդ հանցագործությունները: Եթե կան բավարար հիմքեր, համապատասխան քրեական գործը հարուցում է ու արդեն տվյալ անձը պարտավոր է դատարանում ներկայացնել այդ առանձնատան կառուցման օրինականությունը:

Իսկ լրատվամիջոցների հրապարակումները կընդունվե՞ն որպես ահազանգ կամ հաղորդում:

Այո, իհարկե: Տարբեր երկրներում նման փորձ կա: Այդ սուբյեկտների ցանկը կարող է լինել տարբեր՝ քաղաքացիներ, լրատվամիջոցներ, իրավապահներ իրենց նախաձեռնությամբ հանրային ծառայողներ: Օրինակ, ես ձեզ կարող եմ ներկայացնել UBS (Union Bank of  Switzerland) բանկի փորձը, երբ բանկիրներից մեկը ամերիկյան իշխանություններին տեղեկություն փոխանցեց, որ ամերիկյան ընկերություններից մեկը շվեյցարական հայտնի բանկում թաքցրել է մոտավորապես 20 մլրդ դոլարի հարկեր: Եվ երբ ամերիկացիները հետաքրքրվեցին ու պայմանագիր կնքեցին շվեյացարական իշխանությունների հետ ու այդ բանկի մոտ 4500 հաճախորդների տվյալները բացահայտեցին ու իրականում բացահայտվեց այդ 20 մլրդ-ը, հետագայում ԱՄՆ-ի համապատասխան մարմինը՝ տեղեկատվություն հայտնողների պաշտպանության գրասենյակը, մոտ 110 մլն պարգևավճար տվեց այդ բանկիրին: Բացի խրախուսման մեխանիզմենրից, ներդրվում են նաև իրավունքների պաշտպանութւյան մեխանիզմներ, որպեսզի նրանք հաշվեհարդարի զոհ չդառնան: Դրա համար կոմպլեքս մոտեցումներ են անհրաժեշտ:

Այսինքն՝ կառավարությունը վճռակա՞ն է տրամադրված այդ հարցում:

Դա իրենց որոշումն է՝ հանձնարարել փաթեթը մշակել նաև մեզ հետ միասին ներկայացնել կառավարություն, հետո Ազգային ժողով: Իսկ կոնկրետ այդ անկախ մարմնի հետ կապված, մեզ հանձնարարվեց, որ երկու ամսվա ընթացքում առավել մանրամասն այդ երկու մոդելի առավելությունն ու թերությունը ներկայացնել, որ կառավարությունը որոշի, թե Հայաստանում որ մոդելն է արդյունավետ գործում:

Պարոն Զադոյան, դուք ասացիք, որ ուսումնասիրել եք մեծ թվով երկրների փորձը, ի՞նչ տարբերակներով եք Հայաստանում տեսնում պայքարը կոռուպցիայի դեմ:

Իմ կարծիքով, պետք է լինի համալիր, այսինքն՝ հնարավոր չէ ապօրինի հարստացումը քրեականացնել ու կոռուպցիան հաղթահարվի: Մենք տեսնում ենք, որ պետք է լինի անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, մենք տեսնում ենք, որ ապօրինի հարստացումը պետք է քրեականացնել, պետք է տեղեկություն տրամադրող անձանց իրավունքների պաշտպանության և խրախուսման մասին օրենք ընդունվի: Մենք տեսնում ենք ու առաջարկել ենք իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը ներդրվի, շահերի բախման ավելի արդյունավետ կառուցակարգեր ներդրվեն: Առաջարկում ենք, որ ծախսերի հայտարարագրեր ներկայացվեն պաշտոնատար անձանց կողմից, դուք գիտեք, որ ներկայումս միայն եկամուտների ու գույքերի մասին հայտարարագրեր են ներկայացվում:

Մենք առաջարկում ենք, որ հանրային վերահսկողության ավելի արդյունավետ մեթոդներ կիրառվեն Հայաստանում ու քաղաքացիական հասարակության և պետական մարմինների արդյունավետ համագործակցություն լինի վարչական կոռուպցիայի հաղթահարման հարցերում: Վստահ ենք, որ Հայաստանը ոչնչով պակաս չէ հարևան Վրաստանից: Եթե լինի համապատասխան կամք, հանրային պահանջ և մոբիլիզացվեն քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների ու պատկան մարմինների ներուժը կարելի է նաև վարչական կոռուպցիայի հաղթահարման հարցում առաջիկա երկու երեք տարիներին լուրջ արդյունքներ գրանցել: Մի խոսքով, մենք տեսնում ենք ավելի համալիր մոտեցումներ: Մենք, չհանդիսանալով հակակոռուպցիոն խորհրդի անդամ, կառավարության հետ եկել ենք երկխոսության և փորձում ենք առաջ գնալ:

Շատ հաճախ պաշտոնյաների հայտարարգրերը, որ ներկայացվում են նրանց ունեցվածքի և եկամուտների մի մասը  կանանց կամ այլ հարազատների անուններով են լինում: Այդ առումով լուծումներ առաջարկո՞ւմ եք:

Այո, այդ մասով էլ ենք առաջարկ ներկայացնում: Օրինակ, առաջարկում ենք ընդլայնել փոխկապակցված անձանց ինստիտուտը և այդ անձինք, որոնք մտնում են փոխկապակցված անձանց ինստիտուտի մեջ, նույնպես այդ բոլոր հայտարարգրերը ներկայացնեն: Այդ դեպքում համապատասխան մարմինը կունենա արդյունավետ գործիքակազմ, որ կարողանա նաև բացահայտել հնարավոր իրավախախտումները ու կիրառել համապատասխան պատասխանատվության միջոցներ: Այսինքն, պետք է ներկայացվի և կնոջ, և երեխայի, և արյունակցական առաջին երկրորդ խմբերի բոլոր անձանց հայտարարագրերը: Օրինակ՝ պաշտոնատար անձը ներկայացնում է, որ 100 մլն փոխառություն է վերցրել X անձից, վերջինը չի մտնում փոկապակցված անձանց շրջանակում, բնականաբար հայտարարագիր չի ներկայացնում ու այդ 100 մլն-ը ենթակա չէ քննարկման:

Այսինքն այդ X անձը և՞ս պետք է բացահայտվի:

Այո: Մեր հիմնական խնդիրը դա է, որպեսզի ընդլայնենք շրջանակը: Երկրորդ կարևոր խնդիրը, որ առաջաևկել ենք, այն է, որ բոլոր պաշտոնատար անձինք, բոլոր գործարքները կատարեն միայն բանկային փոխանցման եղանակով: Հիմա բերում են թուղթ, որ 100 մլն ստացել են: Բնականաբար, ոչ մեկ չգիտի՝ իրականում ինքը ստացել է, թե չի ստացել: իսկ եթե բանկային փոխանցումներով լինի, ներկայիս օրենսդրությամբ, 5 մլն-ից ավել գումարները հայտնվում են Կենտրոնական բանկի դիտարկման թիրախում: Դրա համար մենք այս ամենը համալիր ենք տեսնում, եթե ամբողջ մեր առաջարկը համալիր մտնի ուժի մեջ, կարծում ենք, որ հնարավոր է իշխանությունների կողմից համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և քաղաքացիական հասարակության պահանջի ցուցաբերման պարագայում հասնել լուրջ արդյունքների:

Դուք տեսնո՞ւմ եք տրամադրություններ այդ քաղաքական կամքը ցուցաբերելու հարցում:

Մենք չենք իրավասու այս ամենը կյանքի կոչել: Բնականաբար դա իշխանություններն են անելու: Եթե չկատարեն իրենց կողմից ստանձնած պարտավորությունները, բնականաբար, մենք 2-3 ամիս հետո հայտարարությամբ հանդես կգանք:

Չե՞ք կարծում, որ կառավարության կողմից ապօրինի հարստացումը քրեականացնելը ինքնախարազանման նման մի քայլ է:

Նայեք, կան ռիսկեր, որոնք մենք հաշվի ենք առել ու փակել ենք այդ ռիսկերը՝ անմեղության կանխավարկածի խնդիր կա, սեփականության իրավունքի պաշտպանության խնդիր կա, և նոր Սահմանադրությունն այս հարցերին լուծում տվել է: Այստեղ խոսքը գնում է ապօրինի ձեռք բերված ունեցվածքի բռնագրավման մասին: Իսկ քաղաքական հետապնդումներ չեն կարող լինել, քանի որ օրենքը խստացնող է և հետադարձ ուժ չի կարող ունենալ, այսինք՝ եթե որոշվի, որ այն ուժի մեջ է մտնում ասենք 2017 թվականից, բնականաբար այս բաժանարար գիծը գծվելու է այդ թվականին և չեմ կարծում, որ դա նաև իշխանության շահերից չի բխում:

Ու նրանք կսկսեն նոր կյանք:

Հուսանք (ժպտում է): Բոլոր երկրներն էլ այս ճանապարհը անցնում են:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}