Հացիկ գյուղում մեքենան թեքվել է ձորը
Այսօր առավոտյան ԱԻն փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հացիկ գյուղի «Ծակ Քար» կոչվող Սրբի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան թեքվել է ձորը և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարար ծառայության լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորից (մոտ 10մ) երթևեկելի մաս:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը