Չեխիայի նախագահը հանրաքվե է ուզում ԵՄ և ՆԱՏՕ-ում մնալու հարցերով
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է արել երկրում հանրաքվե անցկացնել Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի կազմում մնալու հարցի շուրջ՝ միաժամանակ նշելով, որ ինքն աջակցելու է մնալու գաղափարին: Հայտնում է «Reuters» գործակալությունը:
«Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր արտահայտվում են ԵՄ-ն լքելու օգտին, բայց կանեմ հնարավոր ամեն բան նրանց հանրաքվեի միջոցով արտահայտվելու հնարավորություն տալու համար: Դա կվերաբերի նաև ՆԱՏՕ-ի կազմում մնալու հարցին»,- հայտարարել է Չեխիայի նախագահը:
Գործակալությունը միաժամանակ նշում է, որ, Չեխայի սահմանադրության համաձայն, երկրի նախագահը հանրաքվե նախաձեռնելու լիազորություն չունի, սակայն երկրի քաղաքական դաշտում լինելով հեղինակավոր անձնավորություն, հնարավոր է սահմանադրական փոփոխություններ իրականացվեն այդ առումով և հանրաքվե նախաձեռնելու հնարավորություն նրան ընձեռնվի:
Չեխիան Եվրոպական միության անդամ է 2004 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը