Այսօր զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները
Այսօրվանից մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Տարածքային զինկոմիսարիատներից հուլիսի 1-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:
Զորակոչի առաջին օրը լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են լուսաբանել տարածքային զինկոմիսարիատներում:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:
Այսօր արդեն համացանցում հայտնվել են տեսանյութեր, թե ինչպես են ապագա զինվորներին ճանապարհում բանակ:Դրանցից մեկը՝ Սեբաստիա փողոցում արված՝ ստորև:
«Ա՜յ, սենց են բանակ գնում, քեզ բարի ծառայություն, Տիկո»,-այսպես է վերնագրել տեսանյութը հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը