Տնտեսություն 18:52 01/07/2016 Հայաստան

Սպառողական գների ինդեքսի և նավթամթերքի գների տատանումները Հայաստանում 2016թ. հունվար-մայիսին

Հեղինակ` Թաթուլ Մանասերյան

Միջազգային կառույցների կողմից համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի դանդաղեցման և անկման պայմաններում Հայաստանի տնտեսությունում 2016թ. առաջին մի քանի ամիսներին տեղի են ունենում իրարամերժ միտումներ:  Մի կողմից, նկատվում է գործարար ակտիվության աճ` միանգամից մի քանի ոլորտներում /գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն և այլն/, իսկ մյուս կողմից առկա է արտաքին առևտրաշրջանառության և սպառողական գների անկում:  

Հայտնի է, որ սպառողական գների ինդեքսի /ՍԳԻ/ հաշվարկման համար, ՍԳԻ-ի զամբյուղում ներառված է` 470 ապրանք-ծառայություն (1094 ապրանք (ծառայություն)–ներկայայացուցիչ):

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՍԳԻ-ն  ՀՀ-ում 2016թ. հունվար-մայիսին հետևյալ տեսքն ունի:

2016թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.7% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 1.0% գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով: 2016թ. մայիսին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 99.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 97.8%, ծառայությունների սակագներինը՝ 100.0%: 2016թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.3% հավելաճ):

2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 97.9%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 95.9%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 102.2%, իսկ հունվար-մայիսին 2015թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 98.4%, 95.6%, 98.8% և 102.9%: 2016թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.0% գնանկում:

Ինչ վերաբերվում է ոչ պարենային ապրանքների գներին, ապա 2016թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնանկում: 2016թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.5% գնաճ և դիզելային վառելիքի 2.9% գնանկում:

Այս առումով կարևոր է պարզել, թե որքանով են Հայաստանում նավթամթերքի գների փոփոխության միտումները համադրելի են միջազգային դինամիկայի հետ:  Բենզինի և նավթի գների  նվազման դինամիկան համադրելիս, ես կողմ եմ դրանք նաև համաչափության և շարունակականության տեսանկյունից դիտարկել, քանի որ տեղ են գտնում որոշակի խզումներ:

Գործոնային վերլուծությունը ցույց է տալիս, որ Վրաստանում բենզինի գինը գոյանում է մի շարք այլ բաղադրիչներից, ինչը, ի դեպ, թույլ է տալիս առավել մեծ շահույթներ ստանալ, քան Հայաստանում: Վրաստանը ներկայումս նավթամթերքներ է ներմուծում Թուրքմենստանից և Ադրբեջանից, իսկ հիմա մտադիր է ներմուծել նաև Իրանից: Արդեն այսօր Վրաստանն այդ գործոնն օգտագործում է Ադրբեջանի և Թուրքմենստանի վրա ճնշում բանեցնելու համար` ասելով, որ Իրանից նավթամթերքը շատ ավելի էժան կարող է ձեռք բերել: Երկրորդ խնդիրը տրանսպորտային ծախսերն են, որոնք Հայաստանի դեպքում անհամադրելի են Վրաստանի հետ: Մյուսը հարկային քաղաքականությունն է: Հայաստանում պետական բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով դեռ 90-ական թվականներից ԱԱՀ-ն և հատկապես ակցիզային հարկի դրույքաչափերն աստիճանաբար բարձրացվել են: Հարկային վարչարարությունը նույնպես չենք կարող անտեսել:

Այս ամենում շատ ավելի կարևորում եմ Վրաստանի երկաթուղիներով Հայաստան տեղափոխվող բեռների փոխադրավարձի հարցը: Ադրբեջան տեղափոխվող բեռների տեղափոխման շատ ավելի ցածր վճար է գանձվում, քան հայկական բեռների համար: Սրա մասին պետք է բարձրաձայնեն ոչ միայն և ոչ այնքնան տնտեսվարողները, որքան Հայաստանի իշխանությունն` ի դեմս տրանսպորտի, էկոնոմիկայի և նաև արտաքին գործերի նախարարությունների: Նման թանկ վճարների գանձումը հակասում է ոչ միայն երկկողմ տնտեսական հարաբերութուններին, այլ նաև միջազգային փաստաթղթերին, մասնավորապես` ԱՀԿ սկզբունքներին: Այս պայմաններում մենք ունենք նույն ապրանքների գների մոտավորապես 6-8% տատանում Վրաստանի համեմատությամբ, սակայն տրանսպորտային ծախսերը չեզոքացնում են անգամ այդ տարբերությունը:

Այս ամենով հանդերձ, Հայաստանում բենզինի գներն ընդամենը չորս ցենտով են ավելի Վրաստանում վաճառվող նույն որակի և տեսակի բենզինի գներից:  Բացի այդ, հատկանշական է, որ համաշխարհային շուկայում վերջին ամիսներին գրանցվող նավթամթերքի գների աճի պայմաններում, կարելի է արձանագրել, որ Հայաստանում շատ ավելի դանդաղ են բարձրանում բենզինի գները: Ավելին, հետաքրքրական է, որ համաձայն ՀՀ ԱՎԾ տվյալների, 2016թ. մայիսին 2015թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն ընդհանուր առմամբ, նվազել են համապատասխանաբար 11.6% և 16.8%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 11.0% և 17.6%-ով:

Իսկ աշխարհի մի շարք երկրների համեմատ /Հոլանդիա, Իսպանիա, Իտալիա, Իսրայել, Դանիա և այլ երկրներ/ Հայաստանում վաճառվող բենզինի գները գրեթե կրկնակի անգամ ավելի էժան ենՄեկ լիտրի համար Հայաստանում վճարվող գինը` 0.86 ԱՄՆ դոլար զգալիորեն ցածր է անգամ համաշխարհային շուկայում վաճառվող բենզինի գնից 1.01 ԱՄՆ դոլարՍա, իր հերթին, վկայում է այն մասին, որ համաշխարհային շուկայում նկատվող նավթամթերքի գների աճը ոչ էական ազդեցություն է թողնում Հայաստանում նավթամթերքի գների ձևավորման վրա:

Իհարկե, նավթամթերքի գները կարևոր ազդեցություն ունեն տնտեսության վրա:  Սակայն միայն բենզինի գներով, անգամ ամբողջ երկրով մեկ` բոլոր ճյուղերում նկատվող սպառողական գների համեմատաբար անկման պայմաններում և դրանցով պայմանավորված, չի կարելի ակնկալել տնտեսության համարժեք աճի տեմպեր:  Դրանք միայն տնտեսական աճին նպաստող գործոններ են:  Իրականում մեր մտահոգությունը պետք է լինի նախ, վերամշակող ճյուղերի զարգացումը և երկրորդ, առանձին ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ճյուղերի և ողջ ազգային տնտեսության մրցունակության մակարդակի բարձրացումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հարպարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am
20:14
Երթի մասնակիցները հասնում են Աբովյան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի»  համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, արդեն 5-րդ օրն է շարժվում են դեպի...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ
ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Այն, ինչի մասին խոսել ենք լսարանում, դուք այսօր կյանքում արտահայտում եք․ Բագրատ Սրբազանը ողջունեց ուսանողներին
«Մեր Կոնսերվատորիայի ուսանողների մի մասն է, ոմանց մեծ մասին դասավանդել եմ, էն մի մասին էլ՝ դասավանդում եմ»,- ողջունելով շարժմանը...
Աղբյուր` Panorama.am
19:41
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
Հայաստանը այս տարի ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
19:31
Փաշինյանը հիացած է ռուսական կողմով
Նիկոլ Փաշինյանը, որը վարում էր Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը, շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին...
Աղբյուր` Panorama.am
19:19
Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը
«Փաստինֆո»-ն գրում է․ «Մայիսի 3-ին Սահմանադրական դատարանն ավարտեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ժամը 20։00-ին «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք
«Այսօր, ժամը 20։00 տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք՝ Բագատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի, երթի...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է, «Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է: Քաղաքական չէ`ազգային է:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 11-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
18:35
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:16
Աբովյանցիներն սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն
Աբովյանում մեծ թվով հայրենակիցներ սպասում են Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալուն: Նշենք, որ  «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այցի նպատակը...
Աղբյուր` Panorama.am
18:05
Վիրահայոց թեմն աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համազգային շարժմանը
Ի պատասխան ՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը:
Աղբյուր` Panorama.am
18:02
Լուկաշենկոն Կրեմլ եկավ ծաղկեփնջերով
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջինը ներկայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես երևում է տարածված...
Աղբյուր` Panorama.am
17:46
AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություններ է փոխանցել 7 միջազգային կառույցների և դեսպանատների
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասին
Աղբյուր` Panorama.am
17:43
Գուրգեն Մելիքյան. Արժեհամակարգի, մեր հավատքի վրա է հարձակում եղել
«Միացել է շարժմանը մեկ նպատակով՝ ուժ հաղորդենք այս շարշմանը, ավելի զորավիգ լինենք, քանի որ Սրբազանի գործը ճշմարիտ է՝ հայոց գործն է սա,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Բագրատ Սրբազանի ու Գուրգեն Մելիքյանի հուզիչ հանդիպումը՝ երթի ժամանակ
Դեպի Երևան երթին է միացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։ «Ոչ թե ինքը մեզ, այլ մենք միացանք...
Աղբյուր` Panorama.am
17:14
Զախարովա. Մոսկվան ողջունում է Ղազախստանում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը
Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը նախատեսված է մայիսի 10-ին Ալմաթիում։ Այս մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սրբազան հաղթարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին. Խաչիկ Մանուկյան
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, ում որդին՝ Վաչագան Մանուկյանը զոհվել է 2020 թվականին Շուշիում, օրեր շարունակ մասնակցում է Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել. Բագրատ Սրբազանը՝ երթի մասնակիցներին
Չարենցավանից դեպի Երևան երթի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զգուշացրեց մասնակիցներին ինքնագործունեությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}