Ահաբեկչություններ Բահրեյնի և Աֆղանստանի մայրաքաղաքներում
Մեկ կին զոհվել է, երեք երեխա տուժել Բահրեյնի մայրաքաղաքի հարակից Ալ-Աքար աշ-Շարկի բնակավայրում տեղի ունեցած պայթյունից: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ի Թվիթերի միկրոբլոգին:
«Ահաբեկչական գործողությունը հանգեցրել է Բահրեյնի քաղաքացու մահվան և երեք երեխաների վիրավորման, երբ նրանց մեքենայի ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել»,- հայտնել են նախարարությունից:
Ոստիկանությունը սկսել է հետաքննություն:
Երկրում իրավիճակը լարված է այն բանից հետո, երբ շիա երիտասարդական ընդդիմադիր խմբավորումները կոչ էին արել սկսել բողոքի ակցիաներ իշխանության որոշումից հետո՝ քաղաքացիությունից զրկել հայտնի շիա աստվածաբան Իսի Ահմեդ Քասեմին:
vesti.ru-ն հայտնում է, որ ահաբեկչություն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքում: Երեկ առավոտյան Քաբուլի շրջաններից մեկում մահապարտը պայթեցրել է ոստիկանների տեղափոխող ավտոբուսը: Ահաբեկչության հետևանքով զոհվել է շուրջ 40 մարդ: Տուժածաների մասին որևէ տեղակատվություն չի հաղորդվել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը