Տեղի ունեցավ Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը
Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.
«Ալաշկերտ»-«Փյունիկ»
«Արարատ»-«Բանանց»
«Գանձասար-Կապան»-«Էրեբունի»
«Կոտայք»-«Շիրակ»
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Կիսաեզրափակչում «Ալաշկերտ»-«Փյունիկ» և «Կոտայք»-«Շիրակ» զույգերի հաղթողներն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Եզրափակչում դաշտի տեր կհամարվի առաջին կիսաեզրափակչում հաղթած թիմը:
Այսօր որոշվեցին նաև Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը.
Բարձրագույն խումբ
1. «Բանանց»
2. «Շիրակ»
3. «Ալաշկերտ»
4. «Գանձասար-Կապան»
5. «Փյունիկ»
6. «Արարատ»
Առաջին խումբ
1. «Ալաշկերտ-2»
2. «Բանանց-2»
3. «Գանձասար-Կապան-2»
4. «Էրեբունի»
5. «Փյունիկ-2»
6. «Կոտայք»
7. «Շիրակ-2»
8. «Արարատ-2»
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը