Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ. «Կասիլյասն» իրեն չէր զգում թիմի լիարժեք անդամ»
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի խոսքերը` դարպասապահ Իկեր Կասիլյասին ուղղված, մեծ արձանանք են գտել մամուլում: Իսպանացի մասնագետն ասել է, որ Եվրոպայի առաջնության ժամանակ հավաքականի մարզչական շտաբն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր թիմի ավագ Իկեր Կասիլյասի հետ:
Դել Բոսկեն Կասիլյասին չէր տեսնում հիմնական դարպասապահի դերում և «Եվրո-2016»-ի ժամանակ խաղադաշտ էր դուրս գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան:
«Marca»-ն գրում է. «Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների խոսքերով` Իկերն իրեն չէր զգում թիմի լիարժեք անդամ: Երբ հայտնի դարձավ, որ դել Բոսկեն հեռանում է գլխավոր մարզչի պաշտոնից, Կասիլյասի տրամադրությունը կտրուկ բարձրացավ, քանի որ նա չէր ցանկանում լինել պահեստային խաղացող՝ նա ուզում է խաղալ»:
Հավելենք, որ դել Բոսկեի պայմանագրի ժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր չէ երկարաձգել այն: Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի ընտրանին դուրս մնաց 1/8-րդ եզրափակիչ փուլից, տեղը զիջելով Իտալիային:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր