Լևանդովսկի. «Ուժեղ բնավորություն ունենք, կդիմանանք»
Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Եվրոպայի 2016 թ. առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Պորտուգալիայի ընտրանուց կրած պարտությունից հետո չի թաքցրել իր հիասթափությունը: Այս մասին տեղեկացնում է terrikon.com-ը:
«Շատ տխուր ենք, քանի որ զիջեցինք մի թիմի, որը գնդակին տիրելու առումով մեզանից շատ քիչ առավելություն ուներ: Եվ պետք չէ մոռանալ, որ Ֆրանսիայում Պորտուգալիան ոչ մի անգամ չի հաղթել հիմնական ժամանակում, բայց, միևնույն է, դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այսպիսինն է ֆուտբոլը:
Ամեն ինչ արեցինք, սակայն 11 մետրանոց հարվածաշարը ձախողեցինք ու դուրս մնացինք հետագա պայքարից: Շատ մոտ էինք հաջողությանը, և այս պարտությունը դեռ երկար կհիշվի: Ինչևէ, ուժեղ բնավորություն ունենք, հավատում եմ, կդիմանանք»,- նշել է Լևանդովսկին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը