Ոստիկանության «հրեշտակներն» արդեն տեսախցիկներ են կրում
Երևանի տարբեր վայրերում հասարակական կարգ պահպանող պարեկապահակետային ծառայության գրեթե բոլոր ոստիկանները, որոնց հասարակության շրջանում անվանում են «հրեշտակներ»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ տեսախցիկները նախատեսված են ոստիկանի աշխատանքը վերահսկելու, ոստիկանության ծառայությունը բարելավելու համար: Դրանք ամրացված են ծառայության դուրս եկած վերակարգի ավագի համազգեստին:
Օպերատորը, որը վերահսկում է տեսաձայնագրությունները, կարող է համապատասխան ծրագրով կապվել պարեկի հետ, ուսումնասիրել վիճակը:
Նկատենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ իրենց համազգեստի վրա տեսախցիկներ են կրում նաև ճանապարհային ոստիկանները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը