Մարադոնա. «Մեսսին չի ուզում առաջատար լինել»
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծում է, որ հասարակությունը չափից շատ է քննադատում Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիի ընտրանուց կրած պարտությունից հետո հայտարարել էր ընտրանուց հեռանալու իր որոշման մասին: Մարադոնայի խոսքը փոխանցում է nbcnews.com-ը:
«Բավական է քննադատենք Մեսսիին: Բավական է խոսենք այն մասին, որ նա չի երգում Արգենտինայի օրհներգը: Պետք է չխոսել, որ նա առաջատար չէ: Այո, առաջատարությունը Լեոյի համար չէ, նա չի ուզում լինել առաջատար և՝ վերջ: Թույլ տվեք, որ նա հանգիստ ֆուտբոլ խաղա և դա անի այնպես, ինչպես իրեն է դուր գալիս: Նրա հետ միասին ինչ-որ բան կկարողանանք նվաճել, առանց նրա` ոչինչ: Առանց Մեսսիի ազգային հավաքականը կարող է պայքարել իր պատմության համար, իսկ Լեոյի հետ միասին` պայքարել եզրափակիչներում»,- նշել է Մարադոնան:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր