Հունվար-մայիսին Հայաստանին տրամադրվել է 18,2 մլն դոլարի մարդասիրական օգնություն. ԱՎԾ
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների՝ 2016թ. հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 1 129.6 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 8 796.6 մլն. դրամ կամ 18 212.6 հազ. ԱՄՆ դոլար:
ՀՀ ազգային վիճակագրական տվյալներով՝ ստացված օգնության 60.6%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 15.8%-ը` մանածագործական իրերը, 5.6%-ը` քարից, գիպսից, ցեմենտից իրերը, 4.9%` տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.2%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 8.9%-ը` մնացած ապրանքները:
Ըստ ԱՎԾ-ի ՝ 2016թ-ի հունվար-մայիսին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 21.2%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 20,8%-ը՝ Եվրամիության երկրներին, 31.4%-ը՝ Շվեյցարիային, 9.7%-ը՝ Ճապոնիային, 7%-ը՝ Չինաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը