Մոուրինյո կրտսերը հանդես կգա «Ֆուլհեմում»
Ժոզե Մարիո Մոուրինյոն, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին, մարզական կարիերան կշարունակի «Ֆուլհեմում»: 14-ամյա դարպասապահը կխաղա անգլիացիների մինչև 14 տարեկանների թիմում: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Հպարտորեն կարող եմ ասել, որ 2-ամյա պայմանագիր եմ կնքել «Ֆուլհեմի» հետ»,- թվիթերյան իր էջում գրել է Մարիոն:
Հավելենք, որ ավելի վաղ կրտսեր Մոուրինյոն հանդես էր գալիս իսպանական «Կանիլյասի» երիտասարդական թիմում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը