Պաշտոնական. Նեյմարը նոր պայմանագիր է ստորագրել «Բարսելոնի» հետ
Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնի» հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նոր պայմանագրի համաձայն ֆուտբոլիստը «Բարսայում» հանդես կգա մինչև 2021 թ.: Նեյմարի գործող համաձայնագրի ավարտին դեռ 2 տարի ժամանակ կար և այն նախատեսված էր մինչև 2018 թ. ամառը:
«Ուրախ եմ, որ ապրում եմ այս երազանքով: Վիվա, «Բարսա», վիվա, Կատալոնիա»,- թվիթերի իր էջում գրել է բրազիլացին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը