Հայ վետերանների հաղթարշավն ընդհատվեց
Ռադեբուլում շարունակվող վետերանների շախմատի աշխարհի թիմային առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի հանդիպումները, որում Հայաստանի հավաքականի մրցակիցն Անգլիայի 1-ին հավաքականն էր:
Անցկացված 5 տուրերում մեր ընտրանին 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել ու թիմային 10, անհատական՝ 16,5 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում բոլոր 4 խաղատախտակների վրա ոչ-ոքիներ գրանցվեցին և մրցամարտում էլ 2:2 հաշիվ արձանագրվեց: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը:
Մեր ընտրանու սայթաքումից օգտվեց Գերմանիայի 1-ին հավաքականը, որը 2,5:1.5 հաշվով առավելության հասնելով Իսլանդիայի թիմի նկատմամբ` շրջանցեց մեզ մրցաշարային աղյուսակում և այժմ միանձնյա գլխավորում է այն: Հայաստանի վետերաններն ունեն 11 թիմային, 18,5 անհատական միավոր և 2-րդ տեղում են:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր