«ՀայԱրտ» համույթի երեխաները, ծնողներն ու մանկավարժները վերադարձան Երևան
ՌԴ Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած «ՀայԱրտ» համույթի 25 երեխաները, 48 ծնողները և մանկավարժները, ովքեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով մնացել էին Սոչիում, վերադարձան Երևան։
Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խումբը Սոչիից նավով եկել է Բաթումի։ Այնտեղից, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով տեղափոխել է Երևան։
«Դժվարություններով, բայց հաղթանակներով ենք վերադարձել։ Երկու առաջին մրցանակ ենք նվաճել, մի քանի՝ 2-րդ»,- ասել է համույթի երաժշտական խմբի ղեկավար Հովհաննես Հարությունյանը։
«Վանք» պարային համույթի ղեկավար Էդգար Դանիելյանի խոսքով, երբ իմացել են Լարսում տեղի ունեցածի մասին և տեղեկացել, որ իրենց ավտոբուսով չեն կարող վերադառնալ, արագ կազմակերպել են ևս երեք օր Սոչիում մնալու խնդիրը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 30-ին, ժամը 19.02-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 4-րդ` վերջին չվերթով Հայաստան տեղափոխելով 51 ՀՀ քաղաքացու:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված մեր հայրենակիցներին:
Երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, իսկ երրորդը` 13.48-ին:
ԱԻՆ-ը ճշտել ու հրապարակել է Երևան ժամանած բոլոր ուղևորների անունները:
Հարակից հրապարակումներ`
- Լարսում շրջափակման մեջ մնացած 96 քաղաքացի արդեն տեղափոխվել է Երևան
- ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը Լարսից ՀՀ կտեղափոխի 156 քաղաքացու
- Լարսի փակ լինելու պատճառով երեխաները Սոչիից չեն կարողանում վերադառնալ
- Ծիրան արտահանողները Լարսի փակվելու հետևանքով վնասներ են կրում
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը