Կործանված Су-24-ի զոհված օդաչուի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում հատկացված բնակարանից
Ռուսական Су-24 կործանիչի խոցման հետևանքոզ զոհված օդաչուի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում տրամադրված բնակարանից: Ընտանիքը թուրքական իշխանությունների այդ առաջարկը ստորացուցիչ են որակել: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Օդաչուի եղբայրը հայտնել է, որ որևէ մեկը չի պատրաստվում ընդունել Անկարայի փոխհատուցումը:
«Մի՞թե մենք ինչ որ փոխհատուցման դիմաց պետք է ներենք: Անգամ մտքներումս նման բան չի եղել: Դա ոչ միայն նվաստացուցիչ է, այլև սարսափելի»,-ասել է Պավել Պեշկովը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Անթալիայի առավել հայտնի Կեմեր առողջարանային համայնքի իշխանութունները հանդես են եկել մահացած օդաչուի ընտանիքին բնակարան նվիրելու նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Су-24-ը խոցվել էր թուրքական օդանավի կողմից նոյեմբերի 24-ին, ըստ ռուսական լրատվամիջոցների, Թուրքիայի սահմանից մեկ կմ հեռու՝ սիրիական Լաթաքիա բնակավայրի տարածքում: Աղբյուրը նշում է, մինչ այդ թուրքական կողմը որևէ անգամ Ռուսաստանին չէր զգուշացրել օդային սահմանները խախտելու վերաբերյալ: Ռուսական կողմը պնդում է, որ կործանիչը չի հատել Թուրքիայի տարածքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը