Լևոն Արոնյանը 5-րդ հորիզոնականում է
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանշային աղյուսակները` հուլիսի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2855): Մեր շախմատիստներից Լևոն Արոնյանը (2792) 5-րդ հորիզոնականում է: Ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2679), Վլադիմիր Հակոբյանը (2675) և Սերգեյ Մովսիսյանը (2666):
Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2653): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 39-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2442) 42-րդը: Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը