Հրազդանում 7-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան տղա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հուլիսի 04-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 38-ամյա Վ. Ս.-ի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքում դուրս է եկել երթևեկելի մասից և վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա տղա երեխային, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինը տեղում մահացել է:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նույն օրը հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մահ»:
Նշվում է, որ նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն: Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, որը եղել է 0,65 մլ/գ: Վարորդը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան