Ռաուլ Հաջինբա. Աբխազիայի և Վրաստանի միջև բանակցություններ չեն ընթանում
Աբխազիայի և Վրաստանի միջև որևէ երկկրողմ բանակցություններ չեն ընթանում: Ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջինբան:
«Ներկա պահին Վրաստանի հետ որևէ երկկողմ բանակցություն չի վարվում: Շփումները շարունակվում են միայն Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման ժնևյան քննարկումների հարթակնում»,- հայտարարել է Ռաուլ Հաջինբան:
Նշենք, որ Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը (26 օգոստոս 200 8թ. ), Նիկարագուան (5 սեպտեմբեր 2008 թ. ) Վենեսուելան (10 սեպտեմբեր 2009 թ.), Նաուրուն (15 դեկտեմբեր 2009 թ.) և Վանուատուն (23 մայիս 2011 թ.):