Հաստատվեց պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը
ՀՀ կառավարությունnն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը: Ծառայությունը բաղկացած է լինելու կենտրոնական մարմնից, Երևանի քաղաքային մարմնից և մարզային մարմիններից:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ծառայությունը վերահսկելու է պատիժների կրումն այլընտրանքային ազատազրկման դեպքում, ինչը կօգնի որոշ դեպքերում խուսափել ազատազրկման անհրաժեշտությունից և մեղադրյալին հեշտ վերաինտեգրել հասարակությանը։