Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես Տարվա լավագույն բանկ Հայաստանում
Ամերիաբանկին շնորհվել է Euromoney ամսագրի ` «Հայաստանում տարվա լավագույն բանկ 2016» գերազանցության մրցանակը՝ամսագրի 25-րդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Ընկերության պաշտոնական էջի փոխանցմամբ, մրցանակը Լոնդոնում հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանին:
Որպես հայկական շուկայի անվիճելի առաջատար՝բանկը վերջին 6 տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է արժանանում այս պատվավոր մրցանակին (2011, 2012, 2014 և 2016):
Euromoney ամսագիրը մրցանակները շնորհում է՝ հիմնվելով աշխարհի տարբեր մասերում բանկային և ներդրումային գործունեության շարունակական վերլուծության վրա:
Այս տարի ամսագիրը որպես երկրի լավագույն բանկ ընտրել է Ամերիաբանկը՝ գնահատելով վարկային պորտֆելի կայուն աճն ու դիվերսիֆիկացումը, կապիտալի համալրումը և շուկայում առաջատար դիրքը գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով:
«Մեզ համար մեծ պատիվ է արդեն չորրորդ անգամ ճանաչվել Հայաստանի լավագույն բանկը և այն, որ Euromoney-ն գնահատել է մեր թիմի կատարած մեծ աշխատանքն ու մեր նպատակասլացությունը, որոնց ապացույցն են կայուն ֆինանսական ցուցանիշներն ու առաջատար դիրքը շուկայում»,-նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ