Հասարակություն 13:50 15/07/2016 Հայաստան

Պոլիէթիլենային տոպրակներ և պլաստիկ շշեր՝ հարմարավետություն էկոլոգիայի հաշվին

Մի քանի խանութներ հայտարարել են, որ շուտով հաճախորդների համար պոլիէթիլենային տոպրակներն այլևս անվճար չեն լինի: Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը մի քանի  նկատառումներ և առաջարկներ է  ներկայացնում  այս խնդրի հետ կապված։

«Պոլիէթիլենային տոպրակները սովորաբար միջինում օգտագործվում են 1-20 անգամ, սակայն քայքայվում են 100-400 տարի: Աշխարհում աղբի 75 տոկոսը պոլիէթիլենային տորպակներն են: Տարեկան 8 միլիարդ տոննա պլաստիկ թափվում է օվկիանոսները: Արդյունքում համաշխարհային օվկիանոսն այսօր 150 միլլիոն տոննա պլաստիկով է ծանրաբեռնված (ըստ բրիտանական բնապահպանական “Ellen MacArthur Foundation”-ի): Արդեն հաշվարկվում է, որ 2025 թվականին օվկիանոսներում պլաստիկ և ձուկ հարաբերակցությունը կլինի 1:3, իսկ 2050 թվականին օվկիանոսներում պլաստիկը կգերազանցի ձկնապաշարներին: Պլաստիկե աղբի պատճառով տարեկան միլիոնավոր թռչուններ և տասնյակ հազար ծովային կենդանիներ են սատկում:

Պոլիէթիլենից արդեն իսկ հրաժարվել են ԱՄՆ-ի Լոս Անջելես, Սան Խոսե և Սան-Ֆրանցիսկո քաղաքներում: Ավստրալիայում 2008 թվականից հանրախանութներում արգելվում է անվճար պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը: Իռլանդիայում յուրաքանչյուր պոլիէթիլենային տոպրակի գնման համար լրացուցիչ 15 տոկոս վճարելը դրանց օգտագործումը կրճատել է 75-90 տոկոսով: Իտալիան արգելել է օգտագործել մեկ անգամ կիրառվող պոլիէթիլենային տոպրակները 2012 թվականին՝ մասամբ բնապահպանական, մասամբ էլ տնտեսական նկատառումներով, որպեսզի զարկ տա կենսաբանորեն քայքայվող պոլիէթիլենային տոպրակների արտադրմանը, իսկ Եվրոպական միությունը վերջերս օրենք է ընդունել այդ նույն պոլիէթիլենային տոպրակները գալիք 15 տարիների ընթացքում 80 տոկոսով կրճատելու մասին:

Վերջին նախաձեռնությունն էլ եղավ Ֆրանսիայում, որտեղ օրեր առաջ օրենք ընդունվեց, որով արգելվեց պոլիէթիլենային տոպրակների կիրառումը հանրախանութների դրամարկղներում, իսկ 2020 թվականից կարգելվի նաև պլաստիկ ամանեղենի կիրառումը:

Այժմ անրադառնանք մեր երկրին։ Համաձայն ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը և տոպրակները, հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները։ Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տոննա պոլիէթիլենային թափոն։

Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների Հայաստանի Հանրապետության տարածք տարեկան ներմուծվում է ավելի քան 622 տոննա պոլիէթիլենային տոպրակ` 373 ներկրող կազմակերպությունների կողմից, իսկ արտադրվում է ավելի քան 201 տոննա` 5 կազմակերպությունների կողմից: Այսինքն տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ կամ մեկ բնակչի հաշվով մոտ 0.25 կգ:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, և այն կարևոր փաստը, որ մեր երկրում բացակայում կամ աննշան են պլաստիկ աղբի վերամշակման ծավալները, ինչպես նաև ելնելով պետության միջազգային պարտավորություններից բնական միջավայրի և մարդու առողջության համար նպաստավոր պայմանների պահպանման ասպարեզում, այս հարցով մտահոգ քաղաքացիներս առաջարկում ենք Հայաստանում ձեռնարկել հետևյալ առաջնահերթ միջոցառումները՝

ա. սահմանափակել պոլիէթիլենային տոպրակների արտադրությունն ու վաճառքը (պոլիէթիլենային տոպրակների արտադրության, օգտագործման և վաճառքի դիմաց կիրառել հարկեր, պոլիէթիլենային տոպրակները խանութներում դարձնել վճարովի և իրականացնել այլ տնտեսական քայլեր),
բ. խթանել պոլիէթիլենին այլընտրանքների արտադրությունը (որը բնության մեջ կենթարկվի կենսաբանական քայքայման) և կիրառել բազմակի օգտագործման փաթեթավորման նյութերի արտադրության, վաճառքի ու օգտագործման ծավալների աճին նպատակաուղղված տնտեսական մեխանիզմներ,
գ. գործուն քայլեր ձեռնարկել աղբի տեսակավորման և վերամշակման պետական քաղաքականություն մշակելու և վարելու ուղղությամբ։ Ամենուր սկսել տեղադրել առանձնացված աղբարկղեր՝ աղբի տարբեր տեսակների համար, ինչպես նաև կատարել բնակչության իրազեկում այս ասպարեզում (սոցիալական տեսահոլովակներ, տեղեկատվական վահանակներ, թռուցիկներ, չտեսակավորման համար տուգանքներ և այլն),
դ. լուրջ աջակցություն ցուցաբերել աղբի վերամշակումով (պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր, թուղթ, ստվարաթուղթ և այլն) արդեն զբաղվող և ցանակություն ունեցող ընկերություններին՝ ընդհուպ մինչև հարկերից ազատելն ու միջազգային դրամաշնորհների հայթհայթելը,
ե. աղբավայրերում առանձնացնել տարածքներ, որտեղ կհավաքվի միայն պոլիէթիլենային աղբը, ինչն էապես կհեշտացնի վերամշակող ընկերությունների գործը,
զ. պլաստիկե տարաներով տարբեր հեղուկներ վաճառող խոշոր ընկերություններին կառավարության որոշումով պարտավորեցնել ապահովել այդ տարաների հետ ընդունման գործուն մեխանիզմներ,
է․ բոլոր տեսակի կրթական և նախակրթական համալիրներում տեղադրել պլաստիկի ու թղթի համար առանձնացված աղբամաններ և անցկացնել բացատրական դասընթացներ այս թեմայի շուրջ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}