Խաչփարում լարված վիճակ է
Արարատի մարզի Խաչփար գյուղում լարված իրավիճակ է: Նրանք փակել են ճանապարհը:
Մասիսի շրջանի Հայանիստ գյուղի բնակիչները ոտքով հասել են կողքի համայնք՝ պահանջելու, որ 35 համարի երթուղին սպասարկող ընկերության ավտոբուսները հասնեն մինչև իրենց գյուղի Գետաշեն թաղամաս:
Համայնքի բնակիչներից Աննա Հարությունյանը Panorama.am-ին ասաց, որ Հայանիստ գյուղի Գետաշեն թաղամասից դեպի Երևան ոչ մի տրանսպորտային միջոց չի գործում:
«Մարդիկ ամեն օր ստիպված են 2 կմ քայլել, որպեսզի տրանսպորտ նստեն: Մենք 35 համարի երթուղու տնօրինությունից պահանջում ենք սպասարկել նաև Գետաշեն թաղամասը»,-բնակիչների բողոքն ու պահանջը փոխանցեց Ա. Հարությունյանը:
Այս պահին գյուղում է գտնվում «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ–ի շահագործման բաժնի պետ Խաչիկ Մալոյանը:
Նա բնակիչներին, ասել է, եթե լինի համապատասխան որոշում, ապա երթուղին կհասնի մինչև Գետաշեն թաղամաս:
Մալոյանը խոստովանեց սակայն, որ նման որոշմանն ինքն իր համաձայնությունը չի տա:
«Այդ դեպքում մի կռուգը կտևի չորս ժամ»,-բարկացած նկատեց նա: