Քաղաքական 00:21 16/07/2016 Տարածաշրջան

Անկարայում կրակոցներ են, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ (ժամանակագրություն)

2:19
«Աէրոֆլոտը» հետ է վերադարձրել Մոսկվայից դեպի Անկարա թռչող ինքնաթիռը,-«ՏԱՍՍ»-ին հայտնել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

2:17
Սաքարիա նահանգում զինվորականները տանկերով հասել են նահանգապետարան, ներխուժել են ներս:

2:12
Հաղորդվում է, որ ռազմական ուղղաթիռը կրակ է բացել Անկարայի վրա։  Դեպի Անկարայում վարչապետի գրասենյակ տանկեր են շարժվում, իսկ ճանապարհը արգելափակվել է մարդկանց կողմից:

2:07
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի շենքը շրջապատվել է տանկերով:

2:02
Թուրքիայի նախագահը ապաստան է հայցում Գերմանիայից։  Ըստ MSNBC-ի`  Էրդողանի ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը մերժվել է։

Այժմ ինքնաթիռը փորձում է վայրէջք կատարել Հոլանդիայում։

1:58
Հաղորդվում է Անկարայում առաջին քաղաքացիական վիրավորների մասին:



1:53

Ուժգին պայթյուն է որոտացել Անկարայում՝ TRT հեռուստաընկերության շենքում, որը գտնվում է զինվորականների վերահսկողության տակ:

1:52
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը Թուրքիայում Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել հանրային վայրերից ու աչալուրջ լինել՝ մինչ իրավիճակը կհստակեցվի։

«Մենք մտահոգված ենք Անկարայում և Ստամբուլում ծավալված իրադարձություններով»,-ասվել է հայտարարության մեջ։

1:49
Անկարայում նախագահական նստավայրի մոտ կրակոցներ են հնչում: Նշվում է նաև ուղղաթիռից կրակ բացվելու մասին: Մեծ թվով մարդիկ շարժվում են դեպի նախագահական նստավայր:

1:48
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիայում պետք է խուսափել արյունահեղությունից, և բոլոր հարցերը պետք է լուծվեն սահմանադրության շրջանակներում։

1:45
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ տեղյակ է իրադարձություներից, սակայն ներկա պահին մանրամասներին չի տիրապետում։

«Հույս ունեմ, որ կլինի կայունություն և շարունակականություն Թուրքիայում»,-ասել է Քերին։

1:42
Թուրքիայի մի շարք նահանգներում մարդիկ  դուրս են գալիս փողոց:



1:39
Էրդողանը CNN-ին ասել է, որ այս գործողությունը խրախուսվել է «զուգահեռ կառույցի» կողմից։ Նա հայտարարել է, որ սա հեղաշրջման փորձ է փոքրամասնություն կազմող զինվորականների կողմից։ 

Ավելացրել է․ «Մենք կհաղթահարենք սա»։\


1:34

Էրդողանը, «Սկայպով» խոսելով թուրք լրագրողի հետ, երկրի բնակչությանը կոչ է արել դուրս գալ փողոց:

1:33
Թուրքիայի քաղաքացիներն արձագանքել են հեղաշրջման փորձին ու «լցվում» են փողոցները,- հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Daily Sabah-ին։

1:30
Հայտարարվեց, որ Թուրքիայում մտցվում է ռազմական դրություն:

1:20
Բանակը գրավել է թուրքական TRT հեռուստաալիքը և դրա միջոցով հայտարարություն տարածել իշխանությունը վերցնելու մասին: 

1:18
Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ այժմ երկիրը գտնվում է «խաղաղության խորհրդի» հսկողության տակ, որը կապահովի բնակչության անվտանգությունը։

Այն նաև հայտնում է, որ ժողովրդավարական և աշխարհիկ օրենքի գերակայությունը Էրդողանի կառավարության կողմից էռոզիայի է ենթարկվել։

1:12
The Telegraph-ը, որն անընդհատ իրադարձությունների թարմացումներ է կատարում, հայտնում է, որ զինվորականներն Անկարայում Թուրքիայի պետական հեռուստաընկերության՝  TRT-ի գլխավոր շենքում են։

1:07
Հունաստանը բանակը բերեց մարտական պատրաստության` Թուրքիայի դեպքերի հետ կապված:

1:05

Թուրքիայի արժույթը կտրուկ անկում է գրանցել։ Թուրքական լիրան նվազել է 3,8 տոկոսով դոլարի նկատմամբ։ «Թվիթերում» հաղորդում են, որ հերթեր են գոյացել և մարդիկ բանկոմատներից գումար են հանում։

1:00
«Ջումհուրիյեթը» գրում է, որ Էրդողանին հավատարիմ ուժերը նրան տեղափոխել են ապահով վայր:

00:57
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել։ Այս մասին հայտնել է Reuters-ի ականատեսը՝ վկայակոչելով օդաչուի։ Չվերթները չեղարկվել են այն բանից հետո, երբ զինվորականները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել կառավարությունը։


00:43
Բանակը հայտարարեց, որ պահպանում է Թուրքիայի բոլոր միջազգային պարտավորությունները: 

00:40
Անկարայի քաղաքապետը կոչ է արել բնակչությանը դուրս գալ փողոց և դիմագրավել բանակին

00:35
Այս պահին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հայտարարեց. որ իշխանությունն իր ձեռքն է վերցնում:

00:18
Ռազմական ուղղաթիռը կրակ է բացել Անկարայի այն թաղամասում, որտեղ տեղակայված է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության շտաբ գրասենյակը։

Ինչպես գրում է RT-ն, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հնչել են կրակոցներ, իսկ քաղաքի երկնքում պտտվում են ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։

Ըստ թվիթերյան հաղորդումների, իշխանությունները փակել են Ստամբուլի Բոսֆորի 2 կամուրջները, որտեղ ևս առկա են ռազմական ինքնաթիռներ։

Թուրքիայի օդուժի երկնքում հայտնվելու պատճառներն այս պահին հայտնի չեն։
RIA-Novosti-ն էլ հայտնել է, որ ֆեյսբուքն ու թվիթերը այսօր Անկարայում արգելափակված են եղել։  RIA-Novosti-ն նաև գրում է, որ Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ։

Ըստ տեղական լրատվամիջոցների, անվտանգության աշխատակիցները հրատապ կանչվել են աշխատանքի։

Հայտնի է նաև, որ «Ֆեյսբուք», «Թվիթեր» սոցցանցերը և «Յութուբը» անջատած են Թուրքիայի տարածքում:

«Ռազմական խումբը, օգտվելով իրենց տրված լիազորություններից ու զենքից, փորձել են իրականացնել ապօրինի գործողություններ։ Սա այնքան էլ ճիշտ չէ հեղաշրջում անվանել, սակայն ամեն դեպքում, մեր քաղաքացիները թող հանգիստ լինեն, մենք կանենք ամեն ինչ` խաղաղության և կարգուկանոնի պահպանման համար։ Մեղավորները կկրեն ամենադաժան պատիժը»,-  RIA-Novosti-ի փոխացմամբ, այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ հեռախոսով  NTV հեռուստաընկերության եթերում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:59
Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո»
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։...
Աղբյուր` Panorama.am
13:57
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցուցարարների հանդեպ վերաբերմունքի համար հարձակվում են վրացական իշխանությունների վրա, իսկ Հայաստանի համատեքստում դագաղային լռություն է.Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:46
Նոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Հ. Հայրապետյան
Առողջապահության նախարարության կողմից  Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սամվել Դանիելյանի ազատմանն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
ԵՊՀ ավելի քան հինգ տասնյակ դասախոսներ հայտարարում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու մասին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը...
Աղբյուր` Panorama.am
13:16
Տավուշը հանուն հայրենիքի. Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ  ասված է. ««Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
12:59
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին...
Աղբյուր` Panorama.am
12:54
ՔԿ. Իշխան Գևորգյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ
Երեկ երեկոյան հինգ անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկածով բերման են ենթարկվել ոստիկանություն, այնուհետև ներկայացվել են...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմաբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Բագրատ Սուբազանի հետ ողջագուրվելու ու շարժմանն...
Աղբյուր` Panorama.am
12:26
Նախարարությունն այդպես է նպատակահարմար է գտել. ԱՆ-ն՝ Դանիելյանի ազատման մասին
Առողջապահության նախարարությունը չի հերքում Սամվել Դանիելյանին Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու...
Աղբյուր` Panorama.am
12:08
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է...
Աղբյուր` Panorama.am
11:54
Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար.Գևորգ Թամամյան
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Քիչ առաջ բժիշկ Դանելյանն ազատվել է աշխատանքից` Յոլյան արյունաբանության և...
Աղբյուր` Panorama.am
11:51
Ոստիկանությունն այսօր Օպերայի հարակից փողոցներում սահմանափակելու է մարդկանց և մեքենաների տեղաշարժը
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից  հայտնում են. «ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և...
Աղբյուր` Panorama.am
11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան
Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Արաքսավանում ձկների անկման փաստով տեսչական մարմնում վարույթ է հարուցվել
Մայիսի 14-ին ֆեյսբուքյան «Ձկնորսություն  Հայաստանում» էջը տեսանյութ էր հրապարակել և հայտնել, որ Հրազդան գետի Արաքսավանի...
Աղբյուր` Panorama.am
11:22
Թուրքիայում դավադրության մասին լուրերը կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ
Թուրքիայում հնարավոր նոր դավադրության մասին խոսակցությունները կարող են քաղաքական դրդապատճառներ ունենալ և նպատակ ունեն տարաձայնություններ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}