Հասարակություն 14:09 19/07/2016 Հայաստան

Մի արեք, սա սխալ է, սրանով որևէ բան չեք փոխի. Ռուբեն Բաբայան

«Մենք հաճախակի պայքարում ենք հետևանքների հետ, փորձում ինչ-որ ձևով վերացնել, ճնշել այդ հետևանքները, բայց երբ որ պատճառները չեն վերանում, միշտ այդ սպառնալիքը կա, առավել ևս ահագնացող տեմպերով մեր հասարակության մեջ ագրեսիվությունը դնում է իր արմատները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային գնդի վրա հարձակում գործելու և ոստիկաններին պատանդ պահելու մասին:

Նա ընդգծեց, որ մարդասպանությունը հարց չի լուծում, որևէ գաղափար՝ ամենապայծառ, հրաշալի, որևէ նշանակություն չունի, եթե այնտեղ մարդ պետք է զոհվի: Ռ. Բաբայանը մեջբերեց Ֆ. Դոստոևսկուց մի նախադասություն. «Ամբողջ աշխարհի երջանկությունը չարժի մեկ երեխայի արցունք»:

«Գաղափարները չեն մարդկությունն առաջ տանում, այլ միջոցները, որոնցով իրականացվում են այդ գաղափարները: Եթե իրագործվում  են դաժան, արյան միջոցով, այդ գաղափարը սնանկանում է»,- նշեց արվեստագետը:

Պարոն Բաբայանի խոսքով, այստեղ մեծ անելու գործ ունի իշխանությունը. «Չի կարելի բերել այս եզրին հասցնել: Երբ որ կատվին անկյուն ես տանում, հետո չպետք է զայրանաս, որ նա թռչում է և ճանկռում: Պետք է թողնես միշտ օրինական, ժողովրդավարական ձևով երկրում բարեփոխումներ կատարվեն, իշխանափոխություն կատարվի, որպեսզի որևէ մեկն իրավունք չունենա ասի՝ գիտեք, բոլոր ճանապարհները փակ են, բա ի՞նչ անենք»:

Ռ. Բաբայանն ասաց, որ չպետք է տարանջատել ու ասել՝ այս կողմը, այն կողմը, գործը տեղի չի ունենում հայ-թուրքական սահմանում. «Մենք բերում ենք մեր կյանքում այդ բաժանումը: Քանի տարի  ասում եմ՝ այն ատելությունը, որը սերմանում ենք մեր սրտերում, մեր դեմ է անդրադառնալու: Դա եղավ: Եթե գիտակցության մեջ մտնում է, որ թուրքին կարելի է սպանել, հետո գալիս է ուրիշ գիտակցություն՝ սրանք թուրքից վատն են, ուրեմն տասնապատիկ կարելի է սպանել: Սրանով մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի քաղաքացիական պատերազմ: Պետք է հանգիստ խոսելով հասկանանք՝ ինչ ենք ուզում, ինչ ժողովուրդ ենք»:

Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը հարցին ի պատասխան Ռ. Բաբայանն ասաց. «Կարծում եմ՝ շատ բան կախված է հասարակությունից, եթե մենք այստեղից այդ խմբից չպահանջենք ավելի կոշտ դիրքորոշում, մինչև վերջ գնացեք ձեր պահանջների մեջ և այլն…Որո՞նք են պահանջները: Անկեղծ խոսենք: Ազատել Ժիրայր Սեֆիլյանին: Ինչո՞ւ: Որովհետև նրան ներկայացվում է սուտ մեղադրանք, որ զենք է կուտակում: Ուրեմն զենք կիրառելով մենք ասում ենք ազատեք մեկին, ում նման մեղադրանք է ներկայացված: Այս հարձակումով հենց հարձակվողները հաստատում են այդ մեղադրանքը: Ճիշտ կլինի, որ մենք ասենք՝ մենք ձեզ որպես ահաբեկիչ չենք ուզում ընկալել: Պարոնայք, դուք մեծ գործ ունեք անելու որպես հայրենասեր, զինվոր:

Բայց մի արեք, սա սխալ է, սրանով որևէ բան չեք փոխի ոչ թե այն պատճառով, որ իշխանությունն այդքան դաժան է, կեղտոտ է, այլ որևէ իշխանություն, որը կենթարկվեր նման պահանջի, իրավունք չուներ այլևս մի օր մնալ իշխանության գլուխ, որովհետև վաղը, մյուս օր սա կգայթաղկեր և ուրիշներին: Ձեր հայտարարության մեջ ասում եք, որ ուզում եք այս երկիրը տեսնել օրինական, հանձնել օրինական տիրոջը: Օրինական տիրոջն այդպես չեն հաձնում: Եկեք փորձենք իրար հետ խոսել: Ես առաջարկել եմ իմ միջնորդությունը՝ գնալ, խոսել, հասկանալ իրար: Վերջիվերջո մեր գործողությունները դատվելու են ոչ թե մեր նպատակներով, այլ արդյունքներով, որ ունենալու ենք:

Պետք է հետ կանգնել: Մենք ենք մեզ կործանելու, ոչ թե թուրքը, ադրբեջանցին, ռուսը, ամերիկացին: Հովհաննես Թումանյանն ասել է. «Ներսից պետք է բուժվենք, որովհետև ներսից ենք փտած»»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
Սա Հուդայի պատմությունն է, ուրիշ բան որ չեն արել, Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել. Բագրատ Սրբազան
«Այս հարցը այս մարդն այնքան է մսխել, ոչնչացրել, որ նույնիսկ հիմա այս հեռավարությունից մարդ չի հասկանում, թե ինչպես պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երբևէ հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին․ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ազատության հրապարակում Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ստորև․ -Սրբազան, այս պատնեշներն ինչի՞ համար են։...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
ԵՊՀ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին  հաղորդում է տեղական Pravda...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Պողպատե մանդատը վերածվել է ոստիկանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,-...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Քաղտեխնոլոգ. Վախի գործոնը արդեն չի աշխատում
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, արձագանքելով այս պահին Ազատության հրապարակի հարակից տարածքում կատարվող իրադարձություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:03
Հովհաննես Իշխանյան. Նիկոլ Փաշինյանն ընդունակ է ամեն ինչի
«Ժողովուրդը դուրս է եկել՝ ցույց տալու, որ իշխանությունն իրեն է պատկանում։ Նիկոլ Փաշինյանին պատկանում են ոստիկանները, որոնք Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ինչ է կատարվում Ազատության հրապարակի հարակից տարածքում ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ազատությանհրապարակի հարակից տարածքի փողոցները լեփ լեցուն են։ Բողոքի ակցիայի մասնակիցները սուլոցներով դիմավորեցին միջազգային համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
16:50
«Հետո ասում են զինվորին դիրքերից իջեցնելու համար Ուրալ չկա»
Ոստկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել Երևանի կենտրոնում, քանի որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները՝ Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Բագրատ Սրբազան. Այսօր առանցաքային օր է, ես սպասում եմ տեղեկությունների
«Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն բոլոր փողոցները փակել է»,-դդիմելով Ազատության...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է
Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող փողոցները լեփ-լեցուն են։ Բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Նիկոլ դավաճան»,...
Աղբյուր` Panorama.am
16:14
Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
«Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Քաղաքացիները պատրաստվում են Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվել դեպի Ազատության հրապարակ. ՈՒՂԻՂ
Սուրբ Աննա եկեղեցու բակն այս պահին մարդաշատ է։ Այստեղ հավաքվել են բազամթիվ քաղաքացիներ՝ շարժվելու դեպի Ազատության հրապարակ։ Հիշեցնենք, որ Ա....
Աղբյուր` Panorama.am
15:52
Քաղաքագետ. Փաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի
 «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երևանի կենտրոնը, Ազատության...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ազատամուտից դեպի Ղազախ տանող հատվածում ուժեղացված հսկողություն է. Ազատություն
Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում, տեղի...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցի վարչական ղեկավար․Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևան համայնքի Կիրանց գյուղի վարչական Կամո Շահինյանին հարցրի՝ մայիսի 15-ը  սահմանազատման վերջին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ազատության հրապարակի հարակից տարածք բազմաթիվ ոստիկաններ են բերվել, ամենուրեք արգելապատնեշներ են. ՈՒՂԻՂ
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ դեպի Ազատության հրապարակ երթին ընդառաջ հարակից տարածքներում բազմաթիվ ոստիկաններ են բերել, արգելապատնեշներ են...
Աղբյուր` Panorama.am
14:45
Իշխան Գևորգյանին բերման են ենթարկել պարկերում ավազ լցնելիս. Փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու մոտ անցած օրը տեղի ունեցած հավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը բեմահարթակ հրավիրեց այդ օրվա ընթացքում բերման ենթարկված...
Աղբյուր` Panorama.am
14:24
Քաղաքագետ. Ինչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը
Քաղաքագետ Ստփան Դանիելյանը գրում է. «Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման ետևում կանգնած է Ռուսաստանը...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հավաքին ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն
Այսօր Ազատության հրապարակում հավաքին ընդառաջ Երևանի կենտրոն ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում։ Ոստիկանական մեքենաների տեղաշարժը ֆիքսել են...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո»
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։...
Աղբյուր` Panorama.am
13:57
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցուցարարների հանդեպ վերաբերմունքի համար հարձակվում են վրացական իշխանությունների վրա, իսկ Հայաստանի համատեքստում դագաղային լռություն է.Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 15-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է վերջին օրերին Երևանում և Թբիլիսիում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:46
Նոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ի պատասխան Սամվել Դանիելյանի ազատման՝ սառեցնում եմ իմ դոնորությունը. Հ. Հայրապետյան
Առողջապահության նախարարության կողմից  Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սամվել Դանիելյանի ազատմանն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԵՊՀ ավելի քան 5 տասնյակ դասախոսներ աջակցում են շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
ԵՊՀ ավելի քան հինգ տասնյակ դասախոսներ հայտարարում են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու մասին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը...
Աղբյուր` Panorama.am
13:16
Տավուշը հանուն հայրենիքի. Այս ամենը գործող իշխանությունների և նրա ղեկավարների վախերի դրսևորման լավագույն ցուցիչն է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ  ասված է. ««Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}