«Նորմանդական քառյակ»-ի երկրները նոր հանդիպում են ծրագրում
Ֆրանսիայի իշխանությունները և «նորմանդական քառյակի» մյուս մասնակիցները (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա) քննարկում են այս ձևաչափով նոր հանդիպման անցկացումը, Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Բանակցություններ են ընթանում հանդիպման հնարավորություններն ուսումնասիրելու և ճշգրիտ ամսաթիվը որոշելու հետ կապված»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Նադալը:
Ավելի վաղ՝ Ֆրանսիայում դիվանագիտական աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել էր, որ «Նորմանդական քառյակի» առաջնորդների հանդիպումը հնարավոր է կայանա ոչ շուտ, քան աշնանը:
«Ամենայն հավանականությամբ, այդ հանդիպումը տեղի կունենա աշնանը»,-նշել է աղբյուրը: