Foreign Policy. 2016-ը վատագույներից մեկն է
Պատմության մեջ լինում են պահեր, երբ միաժամանկ տեղի են ունենում այնքան ցնցող ու կարևոր իրադարձություններ, որոնց հետևելը դառնում է անհնար: Ըստ ամենայնի, մենք այս պահին էլ նման ժամանակաշրջանում ենք ապրում: Գրում է Foreign Policy պարբերականը:
Հեղինակը նշում է վերջին մի քանի շաբաթում տեղի ունեցած իրադարձությունները՝ ԵՄ-ից բրիտանացիների դուրս գալու որոշումը, ԱՄՆ-ում ոստիկանների սպանությունը, Նիսում ահաբեկչության իրականացումը, Թուրքիայում զինված հեղաշրջման փորձը… Այս ամենը տեղի է ունենում Սիրիայում անավարտ պատերազմի, ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների լարվածության աճի, ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ քաղաքական մեծ ալոկեծումների ֆոնին, երբ «պոպուլիստ Դոնալդ Թրամփը չունենալով կառավարությունում աշխատանքի փորձ, դարձավ նախագահի թեկնածու»:
Աղբյուրը նշում է, որ 2016-ը վատագույներից է, «հետաքրքիր» չէ, ինչպիսին էին 1989-ը , 1991-ը կամ էլ 2001-ը: «Չնայած առջևում դեռ կես տարի կա»,-իրեն ապահովագրում է հեղինակը:
Նա նշում է, որ այն իրադարձությունները, որին մենք ականատես ենք դառնում, կարող են ունենալ անասելի հետևանքներ: Չէ՞ որ պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, ավերիչ իրադարձությունները, չնայած մեծ հեռավորությանը, հրահրում են նման այլ իրադարձություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց