Իրավունք 17:39 22/07/2016 Հայաստան

«Աղջիկս ֆանտաստիկ ձևով էր վստահում Շուշանիկ Բախշյանին». Ցուցմունք

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատավարությունը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, որոշվեց շարունակել նախ որպես վկա տուժողի իրավահաջորդների հարցաքննությամբ, այնուհետև հետազոտել գործի փաստաթղթերը (դատաբժշկական հետազոտությունները), հարցաքննել վկաներին և հետո միայն ամբաստանյալներին:

Այս գործով ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերի Մարգարյանին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգիրք 130-րդ հոդվածի 2-րդ մաս):

Մեղադրանքը պաշտպանող դատախազը ներկայացրեց երկու ամբաստանյալների մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ, Շուշանիկ Բախշյանը, որը հղի Մերի Մարգարյանի հղիությունը վարող բժշկուհին է եղել, մեղադրվում է այն բանի համար, որ «իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը»: Նույն արարքի համար է մեղադրվում նաև մյուս ամբաստանյալը՝ նույն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանը:

Մեղադրական եզրակացությունը ներկայացնելուց հետո երկու ամբաստանյալ բժշկուհիները հայտարարեցին, որ իրենք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը և իրենց մեղավոր չեն ճանաչում:

Այնուհետև դատարանը լսեց Մերի Մարգարյանի հայրիկին՝ Վաղինակ Մարգարյանին, որն այս գործով տուժողի իրավահաջորդ է ամուսնու՝ Արթուր Հարությունյանի հետ միասին:

Հայրն ասաց՝ աղջկա ամուսնությունից հետո նրա հղիության մասին լուրը շատ է ուրախացրել իրենց, իսկ երբ եկել է բժշկի ընտրության փուլը, Մերին պնդել է, որ ընտրեն Շուշանիկ Բախշյանին, քանի որ նա իր ծանոթներին հսկած բժշկուհին է եղել:

«Մենք տարբեր հիվանդանոցներում տնօրենների մակարդակով ծանոթներ ունեինք, բայց նա գնաց, ընտրեց հենց Բախշյանին, քանի որ իր կոլեգան համոզեց, բառացիորեն համոզեց ընտրել Բախշյանին, որովհետև նրա երեք երեխաները ծնվել են հենց Շուշանիկ Բախշյանի մոտ: Դե, մենք էլ չընդդիմացանք», -պատմեց հայրը:

Մերին հաշվառվել է 2015-ի փետրվարին, իսկ հղիության ընթացքը, նրա պատմելով, լավ է անցել, որևէ խնդիր չի եղել մինչև հուլիսի 23-ը:

«Հուլիսի 23-ին Մերին զանգեց կնոջս ու ասաց, որ ջերմություն ունի 37,8, կինս էլ միանգամից հորդորեց զանգել Շուշանիկ Ալբերտովնային: Տասն անգամ զանգելուց չի վերցնում, 11-րդ անգամ վերցնում է հեռախոսը ու ասում՝ վիրուս է, համոզված եմ, պարացետամոլ խմիր, 4-րդ օրը կանցնի, քաղաքում տարածված է: Մերին զանգեց կնոջս ու պատմեց, որ պարացետամոլ է նշանակել, կինս հարցրեց՝ պնդեցի՞ր որ գնաս հիվանդանոց, բայց Մերին ասաց, թե բժշկուհին ասել, որ հիվանդանոց գնալ պետք չէ: Միևնույն է, Մերիի տաքությունը անընդհատ բարձրանում էր, իսկ երեկոյան՝ 39,4-39,6:

Անհանգիստ էինք: Պնդում էինք, որ հիվանդանոց գնանք, բայց Մերին վստահում էր, ֆանտաստիկ ձևով էր վստահում բժշկուհուն, նույնիսկ ինձանից նեղացավ, որ պնդում էինք հիվանդանոց գնալ», -պատմեց Վաղինակ Մարգարյանը:

Սակայն, երբ տաքությունը համառորեն չի իջել, հարազատները որոշել են Մերիին հուլիսի 24-ին տանել հիվանդանոց: Այստեղ, հոր ցուցմունքի համաձայն, հղիությունը վարող Շուշանիկ Բախշյանը կոպիտ է ընդունել Մարգարյաններին ու նրա հարազատներին, հորդորել Մերիին գնալ տուն.

«Կնոջս ասաց, թե՝ հիստերիկություն մի արեք, Մերի ջան քեզ բան չկա, գնա տուն, պառկացնելու անհրաժեշտություն չկա: Ընդունարանում է ընդունել, ընդունարանում երեխեն նստած՝ 38.8 տաքությամբ: Ստուգեց ասեց՝ բա ոչ մի պաթոլոգիա չկա, անունն ինչ դնեմ Մերի ջան պառկացնեմ հիվանդանոց»:

Այդ օրը Բախշյանը, նրա խոսքով, Մերի Մարգարյանին ճանապարհել է տուն:

«Իմիջիայլոց, նա ասաց, որ եթե տաքությունը բարձրանա անալգին-դիմեդրոլ անենք տանը, ու հարգելի նախագահող, մենք արել ենք դա, դուք պատկերացնում ե՞ք», -հավելեց Վաղինակ Մարգարյանը:

Բայց, միևնույնն է, հուլիսի 25-ին ևս Մերիի տաքությունը չի իջել, և նա հարազատների հետ միասին դարձյալ դիմել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ անալիզներ է հանձնել Մերին, սակայն հերթապահ բժշկուհին` Անի Բաբելյանը, ըստ տուժողի իրավահաջորդի, այդպես էլ չի իջել:

«Ես խնդրել եմ բուժքրոջը, որ հերթապահ բժշկին ասի՝ իջնի ստուգի Մերիին, բայց նա չի արել՝ ասելով զբաղված է: Բայց ես տեղեկություններ ունեմ հավաստի, որ Բաբելյանին թույլ չի տվել Ալբերտովնան, որ իջնի և նայի Մերիին»,- շարունակեց Վաղինակ Մարգարյանը:

Մղձավանջը շարունակվել է նաև հուլիսի 26-ին, և Վաղինակ Մարգարյանի պատմելով` Մերի Մարգարյանը զանգել է մորը ու խնդրել գալ: Ավելի ուշ նա իմացել է, որ դստերը հոսպիտալացրել են, գնացել է հիվանդանոց, մի քանի ժամ մնացել, ապա գնացել տուն:

Ավելի ուշ, նրա պատմելով «Շենգավիթի» երկու բժիշկ ցուցում են տվել Մերիին կեսարյան հատում անել, սակայն Շուշանիկ Բախշյանը ասել է, որ դրա կարիքը չկա: Եվ հետո երբ տեսել են, որ այլ ելք չկա և բազմապրոֆիլ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել, Մերիին ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ նրան կեսարյան հատում են արել:

«Ինքն (Բախշյանը-հեղ.) ուզում էր, որ իր ասածով լիներ, այսինքն՝ պարացետամոլով բուժեր երեխուն: Իր հանցավոր ինքնավստահության շնորհիվ նա իմ երեխուն սպանել ա, հարգելի դատարան: Կինոյի նման եկավ, անցավ հուլիսի 23-ից 29-ը, կինոյի նման, դուք չեք պատկերացնի ինչ սարսափելի վիճակ էր: Վերջին անգամ աղջկաս տեսա հիվանդանոցի վերելակի մոտ, հետո էլ չեմ տեսել…Ինքն ուրախ էր, որ կեսարյան կանեն, կփրկվի...», -ասաց հայրը:

Նա հուզվեց ու չկարողացավ խոսել:

Կեսարյան հատումից հետո՝ հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը։

Նույն պատմությունը դատարանին ներկայացրեց նաև Մերիի ամուսինը՝ Արթուր Հարությունյանը:

Անի Բաբելյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հուլիսի 25-ին Մերիի հարազատները չեն պնդել նրան հոսպիտալացնելու համար, Արթուր Հարությունյանը պատասխանեց.

«Որովհետև Մերին Շուշանիկ Բախշյանին շատ էր հավատում, իսկ Բախշյանն էլ ասել էր, որ պարացետամոլ խմի»:

Տուժողի իրավահաջորդների վկայությունից հետո դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերի հետազոտությանը:





 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}