Մյունխենի դատախազությունը ենթադրում է, որ հրաձիգն ինքնասպան է եղել
Մյունխենի դատախազությունը հաստատել է, որ առևտրի կենտրոնում կրակ բացած իրանական ծագումով 18-ամյա գերմանացին ինքնասպան է եղել, երիտասարդի մարմնին հայտնաբերվել է հրազենային վիրավորում: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
«Ներկա պահին մենք ենթադրում ենք, որ հանցագործը միայնակ է եղել, նա ինքնասպան է եղել: Մենք կշարունակենք հետաքննությունը, որպեսզի պարզենք՝ որևէ մեկը կապված է այդ զենքի հետ: Մենք երկրի գլխավոր դատախազության հետ մշտական կապի մեջ ենք»,- ասել է Մյունխենի դատախազը:
Նա նշել է, որ հրաձիգի մարմնի վրա հայտնաբերվել է «միայն մեկ հրազենային վիրավորում» և «խոսքը գնում է ինքնասպանության մասին»: Միաժամանակ հավելել է, որ դեռևս որևէ նշան չէ, որ նա ոստիկանների կողմից է սպանվել:
Երեկ երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում կրակոցներ են եղել: Վերջին տվյալներով, 10 մարդ զոհվել է, 27-ը վիրավորվել:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը կապ չի գտել Մյունխենի հրաձիգի և ԻՊ միջև
- Մյունխենի հրաձիգը ծագումով Իրանից է
- Մյունխենի հարձակումը կասկածվում է որպես ահաբեկչական
- Մյունխենի առևտրային կենտրոնում․ կրակոցներից կան 10 վիրավոր ու սպանվածներ