Գերմանիայի ոստիկանությունը փախստականների և ահաբեկիչների կապի 60 դեպք է հետաքննում
Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության տվյալներով՝ երկրում գտնվող փախստականներից 410-ը կապ ունեն ահաբեկիչների հետ,- գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Neue Osnabrücker Zeitung-ին:
Հրատարակությունը նշում է, որ փախստականների թիվը, ովքեր ահաբեկչության կասկածի տակ են առնված, ավելանում է: Մայիսի կեսին նրանց էիվը 369 է եղել: 60 հայտնաբերված դեպքով քրեական ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այդ թվում երկուսուկես ամիս առաջ հետաքննվում էր 40 նմանատիպ դեպք:
Նախօրեին սիրիացի փախստականը Ռոյթլինգենում մաչետեով հարձակում էր գործել, որի հետևանքով սպանվել էր հղի կին և վիրավորվել հինգ մարդ: