ԻՊ-ն ստանձնել է Անսբախում պայթյունի պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Գերմանիայի Անսբախ քաղաքում այսօրվա պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Նա հարձակում է գործել ի պատասխան կոչի՝ հարձակում գործել այն երկրներում, որոնք ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամ են»,- նշված է եղել խմբավորման հետ կապված «Ամակ» գործակալության տեղեկատվության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 27-ամյա սիրիացին, ով իրագործել էր պայթյունը, ունեցել է ինքնասպանության հակումներ և որոշ ժամանակ գտնվել է հոգեբուժարանում:
Տղամարդը փորձել է մուտք գործել Ansbach Open երաժշտական փառատոնի տարածք, սակայն չի կարողացել, նա ռումբը գցել է մոտակա ռեստորաններից մեկի մոտ: Տուժել է 15 մարդ: Ենթադրյալ ծայրահեղականը սպանվել է:
Հարակից հրապարակումներ`
- Պայթյուն է որոտացել գերմանական մեկ այլ քաղաքում
- Մյունխենում զոհվածների մեծամասնությունը անչափահասներ են եղել
- Մյունխենի առևտրային կենտրոնում․ կրակոցներից կան 10 վիրավոր ու սպանվածներ