Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են
Այսօր ժամը 2։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Գորիս-Կապան-Մեղրի-Իրանի սահման միջպետական (Մ-2) ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապանից դեպի Քաջարան գնացող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, Կապանի ճանապարհաշինարարների կողմից գիշերվա ընթացքում կատարված ճանապարհի մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 9։00-ի դրությամբ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար։