ԱՄՆ-ում շոգից մարդիկ են մահանում
ԱՄՆ-ի կենտրոնական և արևելյան մասերում ուժեղ շոգից 6 մարդ է մահացել:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, Արիզոնայում ուրբաթ օրը 12- ամյա տղա է մահացել, այդ օրը ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը: Եվս հինգ մարդ մահացել է Դեթրոյթում և Միչիգանում:
Իրավապահներն ու հրշեջները Դեթրոյթի բնակիչներին օգնում են պայքարել շոգի դեմ: Նրանք բաժանում են խմելու ջուր, ինչպես նաև մարդկանց տեղավորում են օդորակիչներով ապահովված սենյակներ:
CNN-ի փոխանցմամբ, շոգի հետևանքով լայնածավալ հրդեհներ են Կալիֆոռնիայում: Տարածվող հրդեհի հետևանքով 18 տուն է այրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան