Քաղաքական 18:29 25/07/2016 Հայաստան

Քաղաքագետի վերլուծություն. Ճամփաբաժան, որից կախված է բոլորիս ապագան

Արդեն 7 օր շարունակ Ոստիկանության ՊՊԾ գունդը շարունակում է մնալ զինված խմբի հսկողության տակ: Թեև բոլորը, այդ թվում զինված խմբի անդամներն ու իշխանությունները բանավոր հայտարարություններում խոսում են խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտության մասին, սակայն առայժմ ելքերը տեսանելի չեն: Տպավորություն է, որ գործընթացի բոլոր մասնակիցները չեն գիտակցում իրավիճակի ֆորս-մաժորային բնույթն ու փորձում են իրենց շահերն իրացնել ստանդարտ ռեժիմում: Մինչդեռ իրավիճակը չափազանց լուրջ է, և կշեռքի նժարին դրված է Հայաստանի՝ որպես պետության, հայերի՝ որպես հասուն հասարակության, ապագայի հարցը:

Խնդիրն, ըստ ամենայնի, տեղի ունեցածին տրվող բնորոշումների, փաստերի իմաստավորման մեջ է: Ավելի ճիշտ՝ դրանց բացակայության: Ուստի հանգուցալուծումն ու դրա հնարավոր արդյունքները գնահատելու համար, անհրաժեշտ է մի քանի հարցերի հստակ պատասխան տալ: Առաջին հարցը, որ պետք է հնչեցնել՝ ի՞նչ է տեղի ունեցել:

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներն իրենց գործողությունը որակել են «զինված ապստամբություն»: Իհարկե, կարելի է բանավիճել, թե ի՞նչ բան է ապստամբությունը, և արդյոք տեղի ունեցածը հնարավոր է տեղավորել «ապստամբություն» տերմինի սահմանման մեջ, սակայն փաստ է, որ նման իրադարձություններին վերջնական գնահատական տալիս է պատմությունը. որպես կանոն, եթե բունտը հաջողում է, պատմությունն այն անվանում է «հեղափոխություն», իսկ եթե ոչ՝ «ահաբեկչություն»:

Ձևական առումով տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն չէ, այդ մասին անհրաժեշտ պարզաբանումն  օրերս մասնագետն է հնչեցրել:  Սակայն մյուս կողմից դժվար է այն անվանել «զինված ապստամբություն», քանզի մենք չենք տեսնում այդ իրավիճակին բնորոշ մի շարք էլեմենտներ. օրինակ՝ պարտիզանական պայքարը, լայն ժողովրդական աջակցությունը  (այս մասին կխոսեմ հաջորդիվ) և այլն:

Պատմությունը և անգամ գեղարվեստական գրականությունը մեզ սովորեցնում են, որ ապստամբները գործում են իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքի ռեսուրսների,  բնակչության աջակցության կամ նույնիսկ շահագործման շնորհիվ: Նրանք երբեք չեն ակնկալում այն իշխանության աջակցությունը, որի դեմ դուրս են եկել: Օրինակ, դժվար է պատկերացնել  կոլումբիացի ապստամբների դժգոհությունն առ այն, որ կենտրոնական իշխանություններն իրենց զրկել են կապից ու էլեկտրականությունից, ավելին՝ սնունդ ու ջուր չեն մատակարարում: Համաձայնեք, որ Աուրելիանո Բուենդիան նման քայլի չէր գնա: Իսկ ահա «Սասնա ծռերն» այլ վարքագիծ են դրսևորում: Նրանք ոչ միայն ակնկալում են, պահանջում են և (երբեմն) ստանում սնունդն ու այլ անհրաժեշտ ռեսուրսներ, այլև չեն դժգոհում, որ այդ սնունդը մատակարարվում է  «Երևան սիթի» մակնշմամբ պոլիէթիլենային տոպրակներով:

Շեղվելով բուն թեմայից, պետք է նշեմ, որ այն բառապաշարը, որ զինյալներն են օգտագործում, ենթադրում է որոշակի սկզբունքայնություն. եթե Լֆիկների դեմ ես պայքարում, գոնե բարի եղիր պահանջ դիր, որ մատակարարումները Լֆիկի խանութից չլինեն: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ ձեր գործողություններով հանրային միջոցներն (պետության, թե քաղաքացիների, էական չէ) ուղղում եք Լֆիկի գրպանը: Բայց սա հարցի միայն ծիսական կողմն է: Բովանդակությունը շատ ավելի խնդրահարույց է, որին կանդրադառնամ:

Իմ պատկերացմամբ, իրական զինված ապստամբությունն Օսմանյան կայսրությունում էր, որտեղ մոտ մեկ դար առաջ իրական Սասնա ծռերը և այլ հայորդիներ լեռներում դիրքավորվում և մարտնչում էին թուրքական կառավարական զորքերի դեմ, և սնուցվում էին հայրենակիցների կողմից: Որքան հիշում եմ՝ Սասունում, Մուշում, Վանում և այլուր ապստամբները երբեք չեն մնացել կառավարության հույսին:

Պատմությունից ես չեմ մտաբերում ապստամբության մի փորձ, երբ ապստամբների հույսը լինի իրենց իսկ թիրախը, իսկ միակ գործիքը՝ շանտաժը: Հետևաբար՝ սա ապստամբություն չէ: Աստված մի արասցե, գուցե իրադարձությունները զարգանան այնպես, որ հետագայում գործ ունենանք ապստամբության, հեղափոխության, նույնիսկ քաղաքացիական պատերազմի հետ, բայց այսօր՝ իրերի ներկայիս դրությամբ, մենք գործ չունենք ապստամբության հետ: Լավագույն դեպքում սա ապստամբության փորձ է:

Իսկ եթե թարգմանենք իրավական լեզվի, կստացվի, որ գործ ունենք քրեական բնույթի գործողության՝ հանցագործության հետ, որի բնորոշումը մինչ օրս դեռ տրված չէ: Չի բացառվում, որ պետությունն առայժմ խուսափում է իրավական գնահատական հնչեցնելուց՝ պարզապես հաշվի առնելով իրավիճակի նուրբ լինելը: Ի վերջո, եթե այդ գնահատականը տրվի, դա կարող է զինված խմբի անդամների համար որոշակի անցանկալի գործողությունների խթան կամ ցանկալի վարքագծի խոչընդոտ դառնալ:

 «Սասնա ծռերի» և խմբի յուրաքանչյուր անդամի գործողություններին տրված ու տրվելիք բնորոշումներից զատ, ակնհայտ է, որ ակցիան քաղաքական բաղադրիչ ունի: Մասնակիցները քաղաքական բնույթի պահանջներ են դնում, որոնք կիսում են կամ չեն կիսում ՊՊԾ գնդի պատերից դուրս գտնվող և ամենատարբեր կողմնորոշում ունեցող բազմաթիվ կազմակերպություններ ու գործիչներ:

Սակայն, կարճ ժամանակ անց, պարզ դարձավ, որ ոչ ներսում, ոչ դրսում հիմնական դերակատարները չունեն գործողությունների հստակ ծրագիր և վերջնագրից դուրս այլ լուծումներ ու նույնիսկ վերջնագրի կատարումից հետո հաջորդիվ գործողություններն այնքան էլ հստակ չեն: Մի խոսքով՝ չկա ծրագիր:

Փողոցում այս օրերին ծավալվել է քննարկում, որը նպատակ ունի գործողությունների որոշակի պլան մշակել: Սակայն իրադարձությունների ընթացքը վկայում է, որ երկրում քաղաքական ընդդիմության ֆրագմենտացիան ու ատոմիզացիան նման պլանի հնարավորությունը հավասարեցնում են զրոյի:

Տվյալ դեպքում ֆրագմենտացիա ասելով՝ նկատի ունեմ դաշտի բաժանվածության ու ներքին տարաձայնությունների այն խորությունը, որ թույլ չի տալիս քաղաքական նույն նպատակն հռչակող, բայց տարբեր կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին կանգնել միևնույն հարթակում: Իսկ ատոմիզացիան ռեսուրսների սակավությունն է: Ըստ որում՝ առաջին հերթին մարդկային ռեսուրսների: Այս օրերին նկատելի դարձավ, որ հրապարակում հավաքի կոչ անող կազմակերպիչներն ի վիճակի չեն անգամ շուրջօրյա ելույթներ ունենալ: Մինչդեռ նման ակցիաներն առանց այդ կոմպոնենտի մարվելու միտում ունեն՝ անկախ ամեն ինչից:  

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Հարթակում կանգնածներն ի վիճակի չեն գեներացնել քաղաքական օրակարգ և քաղաքական ծրագիր, իսկ ներսում գտնվողները հայտնվել են պատային վիճակում, քանզի առանց քաղաքական օրակարգի բանակցություններն ընթանալու են բացառապես քրեական օրենսգրքի շրջանակներում:

Խնդիրն այն է, որ առանց փողոցի, ՊՊԾ գնդում գտնվողներն, անկախ նպատակներից, մոտիվներից ու ցանկություններից, ձևական առումով քաղաքական հարթության մեջ չեն:

Մի կողմ թողնենք այն հայտնի սկզբունքը, որ քաղաքական գործընթացում բռնությունը տեղ չունի: Այսինքն՝ երբ ասելիքն արդարացնում ու հիմնավորում ես զենքով, բռնությամբ, քաղաքականությունն այլևս սպառված է: Ալ Կապոնեն ասում էր՝ «բարի խոսքով ու ատրճանակով ավելիին կհասնես, քան միայն բարի խոսքով»: Բայց ընդունեք, որ Ալ Կապոնեի գործունեության դաշտն այլ էր և ընկնում էր քրեական օրենսգրքի, այլ ոչ թե՝ սահմանադրական կարգավորումների դաշտում: Եվ եթե տուրք պետք է տանք բռնությանն ու զենքը դարձնենք խնդիրների լուծման գործիք, ապա պետք է հաշիվ տանք մեզ, որ կառուցվելիքը լինելու է 30-ականների «կոզա նոստրայի» նման մի բան, որտեղ յուրաքանչյուրն իրականացնելու է իր արդարադատությունը՝ իր պատկերացումներով ու մեղավորների սեփական ցուցակով: Եվ բնական է, որ հաջողակ օրինակի վարակիչ լիենլու սկզբունքով նման խմբեր ու խմբավորումները կսկսեն սնկի պես աճել՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Ակնհայտ է, որ ոչ մի պետություն սա հանդուրժել չի կարող:

            Պատկերն ամբողջական չի լինի, եթե քննության չառնենք նաև ստեղծված իրավիճակում քաղաքացիական հասարակության վարքը:

            Գաղտնիք չէ, իհարկե, որ Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները մեծ հաշվով ոչ միայն քաղաքականացված են, այլև ստեղծվել և գործում են կոնկրետ շահերի տիրույթում ու, մեղմ ասած, չեն համապատասխանում իրենց իսկ հռչակած կանոնադրական նպատակներին:

            Հավանաբար, սա է պատճառը, որ իրավիճակին գնահատականը քաղաքականացված է և առկա է ջրբաժան. Հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների ու այլ գործիչների, նաև լրատվամիջոցների գնահատականներն ու գործողություններն ունեն հստակ ջրբաժան՝ համակրո՞ւմ են «Սասնա ծռերի» ակցիային, թե՞ ոչ:

            Նրանք, ովքեր տեսնում են ոստիկանների կողմից բռնության դրսևորումները, աննկատ են թողնում ցուցարարների ագրեսիվությունը, և հակառակը: Ովքեր տեսնում են Վիտալի Բալասանյանի կոշտությունը, աչք են փակում զինյալների ոչ ադեկվատ պահվածքի վրա: Ովքեր միանշանակ դատապարտում են զինյալների արարքը, միևնույն է, համառորեն հրաժարվում են խոսել այն խնդիրների մասին, որոնք գոնե առերևույթ ներկայացվում են որպես պատճառ:

            Արդյունքում հասարակությունը պառակտված է, և ցավալին այն է, որ այս օրերին չկան այնպիսի հեղինակություններ, ովքեր հրապարակավ կգծեն չարի ու բարու սահմանները, թույլատրելի ու բոլորի համար ընդունելի վարքի նորմ կառաջարկեն: Սա արդեն խոսում է արժեքների ճգնաժամի մասին:

 Տեսեք՝ զինյալներից մեկն ասում է՝ «մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում», ու ոչ միայն նրանից պարզաբանում չենք ուզում, այլև ինքներս մեզ հարց չեն տալիս, իսկ զոհն ուզու՞մ էր դառնալ զոհ: Ավելին՝ մեզանից ոչ ոք չի ուզում մտքի ծայրով անցկացնել՝ իսկ անձամբ ես պատրա՞ստ եմ դառնալ այդ զոհը: Եթե ոչ, ապա ինչ բարոյական իրավունքով եմ որոշում, որ ինչ որ մեկն իր կամքից անկախ պիտի զոհ դառնա, ու ես հպարտանամ եղած ձեռքբերումով: Ի վերջո «Մի սպանիր» Աստվածաշնչից մինչև Սահմանադրություն գրված է մեծատառով, և ոչ ոք իրեն չպիտի իրավունք վերապահի մյուսին զրկել կյանքից հանուն ինչ-որ վեհ գաղափարի: Ու ցավալի է, որ այս մասին ոչ ոք չի բարձրաձայնում:

 Նախկին օմբուդսմենն ու ներկա իրավապաշտպանը, հարթակը գրավածն ու թերթի խմբագիրը, բազմաթիվ օգտատերեր ու քաղաքացիներ խոսում են անթաքույց հիացմունքով, բերում են արդարացումներ, ու քիչ թե շատ հեղինակություն ունեցող որևէ մեկը չի համարձակվում իրերն իր անունով կոչել: Վիտալի Բալասանյանն առանց որակումների, ընդամենը գործողությունների մակարդակում քայլ արեց, ու վայրկենապես հերոսից վերածվեց հակահերոսի: Այս իրավիճակում ոչ ոք աչքի ընկնելու ցանկություն չի ունենա: Մինչդեռ հենց այս պահին մենք գտնվում ենք ճամփաբաժանի վրա, և մեր ընտրությունից է կախված լինելու՝ ինչպիսի հասարակություն ենք կերտելու.

Կամ դա կլինի արևմտյան տիպի, որտեղ շատերը համակրում էին Բրեյվիկի գործողությունն ու լուռ էին մնում, որովհետև գիտակցում էին՝ կատարվածը քրեական հանցագործություն է:

Կամ էլ դա կլինի արևելյան տիպի, որտեղ շատերն համակրում են հերթական իսլամիստի բռնարարքն ու հրապարակավ արդարացնում և վրեժխնդրության կոչեր տարածում:

  Վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ մենք գնում ենք երկրորդ ուղղությամբ: Առաջինն ունենալու համար նախ պետք է եղածին ճիշտ գնահատական տրվի, և հետո կազմվի քաղաքական հստակ ու իրացվելի օրակարգ:

Արմեն Մինասյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համեգի ներկաններին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}