Քաղաքական 09:13 27/07/2016 Աշխարհում

ԱՄՆ փոխնախագահի ո՞ր թեկնածուն ավելի լավ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ. Սասունյան

Այժմ, երբ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը ընտրել են իրենց փոխնախագահի թեկնածուներին, հայ դեմոկրատները պնդում են, որ սենատոր Թիմ Քեյնն ավելի լավ դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, իսկ հանրապետական հայերը պնդում են, որ այս հարցում նախընտրում են նահանգապետ Մայք Փենսին: Սակայն ավելի կարևոր է հարց տալ, թե դա ի՞նչ կարևորություն ունի:

Ռիչմոնդի քաղաքապետ և Վիրջինիայի նահանգապետ եղած տարիներին, Թիմ Քեյնն աջակցել է տարբեր հայկական հարցերում, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման: Որպես սենատոր, նա չի հովանավորել Հայոց ցեղասպանության բանաձևը, սակայն կողմ է քվեարկել դրան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2014 թ. ապրիլին, սակայն միայն Թուրքիայի մասին բոլոր հիշատակումները բանաձևից հանելու պահանջից հետո: Նա ցանկանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը առանց Թուրքիայի կառավարությանը վիրավորելու… Սենատոր Քեյնը նաև չի աջակցել ներկայումս քննարկվող Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:
2014 թ. սենատոր Քեյնը ստացել է միջին թվանշան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից, որովհետև նա.
1. Պնդել է, որ մեղմացնեն Հայոց ցեղասպանության բանաձևի տեքստը նախքան դրա օգտին քվեարկելը.
2. Ելույթ չի ունեցել Սենատում ի հիշատակ Հայոց ցեղասպանության.
3. Չի մասնակցել Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը.
4. Չի հովանավորել Հաիթիի և Հայաստանի անտառապատման որոշումը:

Դոնալդ Թրամփի փոխնախագահի թեկնածուն՝ Ինդիանայի նահանգապետ Փենսը, ևս փոփոխական դիրքորոշում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, երբ Կոնգրեսի պատգամավոր էր 2001-2013 թվականներին: Որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, նա 2005 թ. քվեարկեց Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին, սակայն դեմ քվեարկեց դրան 2007 և 2010 թվականներին՝ մտահոգված, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա: 2012 թվականին, Կոնգրեսում իր վերջին տարում, Փենսը ստացավ միջին թվանշան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից:

Ստորև ներկայացված են հատվածներ կոնգրեսական Փենսի ելույթից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2010 թ. մարտի 4-ին.
«.... Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացվել անցյալ դարասկզբում և այն երբեք չպետք է մոռացվի.... Այն փաստը, որ ավելի քան մեկ միլիոն քրիստոնյա է սպանվել, կորուստը ինձ համար դառնում է ավելի անձնական»:
Կոնգրեսական Փենսը շարունակեց. «Թեև մենք երբեք չպետք է մոռանանք այս ցեղասպանությունը և կորուսյալ կյանքերը, ինչպես նաև մինչև օրս դեռևս դառնացած կյանքերը, ցավոք, ես չեմ կարող աջակցել այս բանաձևին.... Հիմա ժամանակը չէ այս Հանձնաժողովի և ԱՄՆ Կոնգրեսի համար այս հարցով զբաղվելու.... Թուրքիան ռազմավարական գործընկեր է Իրաքում և Աֆղանստանում մեր շարունակական ջանքերում: Նրանք կիսում են մեր շահերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում…. Ես այսօր հարգանքով կանգնած եմ այս բանաձևին ընդդիմացողների շարքում, սակայն խոր հարգանք եմ տածում բոլոր նրանց հանդեպ, որոնք այս Հանձնաժողովում են և նրանց, որոնք մեզ հետևում են, որպեսզի հայ ժողովրդի ձայնը լսելի դառնա այս հարցում: Թեև ես չեմ կարող աջակցել այս բանաձևի ընդունմանը, սակայն նրանք գոնե թող իմանան, որ այս ամերիկացին հասկանում է իրենց կորուստը, ճանաչում է տարիներ առաջ տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները և իր ցավակցությունն է հայտնում ընտանիքներին, որոնք դեռևս կրում են այն բեռը, որն ըստ էության ցեղասպանություն էր: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին դեմ քվեարկել այս բանաձևին….»:

Ծանոթանալով այս հարցի վերաբերյալ երկու թեկնածուների դիրքորոշումներին, պետք է հաշվի առնել, որ.
1. Փոխնախագահները չեն որոշում քաղաքականությունը, այլ նախագահները…
2. Կարիք չկա վիճել, թե որ թեկնածուն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն բազմիցս ճանաչվել է ԱՄՆ կառավարության կողմից.
ա) 1951 թվականին պաշտոնական փաստաթուղթ է ներկայացվել միջազգային դատարան.
բ) 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական Հռչակագիր է ստորագրել.
գ) Ներկայացուցիչների պալատը երկու բանաձև է ընդունել՝ 1975 և 1984 թվականներին:

Հետևաբար, այսուհետև հայերը պետք է ձգտեն ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ արդարության: Թեկնածուների դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ կարևոր է միայն այն դեպքում, եթե նրանք անցյալում հերքել են Հայոց ցեղասպանությունը կամ խոստացել են ճանաչել այն, բայց դրժել են իրենց խոստումը…

Սակայն, կան հայերին հուզող մի շարք այլ կարևոր հարցեր, որոնք պետք է քննարկվեն քաղաքական թեկնածուների հետ, դրանք են՝ աջակցություն Արցախին, ճնշում Թուրքիայի վրա հայերի բռնագրավված սեփականությունը վերականգնելու համար, ամերիկյան ավելի մեծ արտաքին օժանդակության տրամադրում Հայաստանին և Արցախին, որակավոր ամերիկահայերի պետական աշխատանքի ընդունում, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների բարելավում Հայաստանի Հանրապետության հետ:

Ցավոք, անկախ հարցերի բնույթից, երբեք չես կարող վստահ լինել, որ նախագահի թեկնածուները կհիշեն ու կկատարեն քարոզարշավի ընթացքում տված իրենց խոստումները, հենց որ  նախագահն ընտրվի և հարմարավետ տեղավորվի Սպիտակ տանը…

 Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:32
«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը», ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա։
Աղբյուր` Panorama.am
16:29
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական...
Աղբյուր` Panorama.am
16:28
Հայաստանը նոր մեծ վարկ է վերցնում
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական ակտիվությունը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը. Մարտին Գալստյան
«2024 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%»,-...
Աղբյուր` Panorama.am
16:17
Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում. Ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը
Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։ «Ահա և...
Աղբյուր` Panorama.am
16:05
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:57
Փաշիկ Ալավերդյան. Սպորտը միացրին, որ քանդեն
Փաշիկ Ալավերդյանը նաև ասաց. «Ես ոսկեպարցի եմ, եթե ես թուրքին եմ դիմացել ու պետք է էլի դիմանամ, սրանք ո՞վ են, որ չդիմանամ»։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևին ներկայացվեց այն գինը, որը պետք է վճարեր Արցախից ռուս խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
15:23
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ պետությունների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
«Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում 2027 թվականին կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական...
Աղբյուր` Panorama.am
15:03
Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի դավաճան է, ով ուղղակիորեն դավաճանում է Վրաստանի ազգային շահերը։  Sputnik Գրուզիայի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:02
ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև...
Աղբյուր` Panorama.am
14:56
Հայաստանյան իրավունքի ագրեգատային վիճակները
Չգիտեմ՝ Փաշինյանը դպրոցում ինչպես է սովորել ֆիզիկան, բայց ինչ-որ այլ տեղից է հաստատ գտել ջուրը ՀՀ քաղաքացիների ու ՀՀ իրավունքների հետ...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան՝ Մակրոնի կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոննն իր երկրի ղեկավարության կողմից խորհրդակցությունների հրավիրվելուց հետո վերադարձել է Ադրբեջան և...
Աղբյուր` Panorama.am
14:37
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Այսօր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հայտարարել են, թե ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
14:02
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Այսօր ժամը 17:00 ին, Գյումրու թատերական հրապարակում տեղի կունենա «Սահման» քաղաքական փերֆորմանսը, որը «արտացոլում է ՀՀ ներկա...
Աղբյուր` Panorama.am
14:00
Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը երեկ հանցագործության մասին հաղորդում էր հրապարակել։ Panorama.am-ը դիմեց գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Վթար Արարատում. Ձին սատկել է, ուղևորները՝ հոսպիտալացվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 30-ին, ժամը 02:44-ին  տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ...
Աղբյուր` Panorama.am
13:23
ՔՊ-ականներն առաջարկում են Հ1-ին տալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի
«Հանրային հեռարձակողին հնարավորություն կտրվի ունենալ ևս մեկ հանրապետական սփռման կապուղի»,-այդ մասին ԱԺ-ում ասացՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
13:14
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր,  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է...
Աղբյուր` Panorama.am
12:59
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝սահմանելով այն 8.25%
ԿԲ խորհուրդն այսօրվա նիստում որոշեց իջեցնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: Խորհուրդը գնահատում է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ալոե Բլեքը կներկայացնի իր նոր՝ «Ավրորայի» հերոսներին նվիրված «SHINE» ստեղծագործությունը
Երգի պրեմիերան տեղի կունենա 2024 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ
Աղբյուր` Panorama.am
12:26
Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
«Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Երեկ ՀՀ Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
12:08
Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որպեսզի բացատրի, թե ինչ է անում Տավուշում
Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր զրույցը նվիրել է իրավունք, իրավազորություն, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն թեմային։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Այսքանը ստի մասին. Գեղամ Նազարյան
«Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ» թերթի հոդվածագիրը նշել էր, որ Գեղամ Նազարյանը ստում է և Կիրանցի բնակիչների հետ հանդիպման...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ձեր տրամաբանությամբ որ գնանք՝ սա ջունգլի է. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
«Ձեր արգումենտացիան, ըստ էության, հետևյան է՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի հիմք հանդիսանա շփման գիծը։ Շփման գծերը ձևավորվում են ռազմական...
Աղբյուր` Panorama.am
11:31
«Չկա որևէ այլ խելագար կառավարություն, որն իր երկրի փոքրիկ հատվածներում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական տարածքներ օկուպացված են»
«1991 թվականի այս օրը Հայ ժողովուրդն սգում էր. Գետաշենում, Մարտունաշենում տեղի բնակչությանը պաշտպանելիս անհավասար մարտում զոհվեցին...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647.5 մլն դրամ սոցիալական վճար
Պետական եկամուտների կոմիտեում ներդրված նոր համակարգի միջոցով մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, բայց վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան
«Միջազգային պրակտիկան և փորձը մեզ տալիս էին լրջագույն հնարավորություն այսօր գործընթացները տանել ի շահ Հայաստանի Հանրապետության»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}