Դեղձավանից և նրան հարակից համայնքներից մթերվող միրգն արտահանվում է
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի մանկապարտեզի վերակառուցման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է 182 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից՝ 6.5 մլն: Այսօր Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետին են ներկայացրել տարեսկզբից մեկնարկած վերակառուցման աշխատանքների ընթացքը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ներկայում շենքում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, իսկ վերակառուցված մանկապարտեզը շահագործման կհանձվի մինչ տարեվերջ:
Վարչապետը եղել է նաև մարզի Դեղձավան համայնքում, հետևել մթերման գործընթացին: Վարչապետին տեղեկացրել են, որ Դեղձավանից և նրան հարակից համայնքներից մթերվող միրգը միանգամից արտահանվում է, իսկ գյուղացիական տնտեսություններին վճարումները կատարվում են տեղում:
Աշխատանքային այցի ընթացքում կառավարության ղեկավարը եղել են նաև մարզի Բաղանիս համայնքում և «Բագրատաշեն» սահմանային անցակետում: