Իբրահիմովիչ. «Մոուրինյոն իմ ընկերն է»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանում է, որ իր ներկայիս թիմը դժվար թե իր մարզական կարիերայում վերջինը լինի: Այս մասին տեղեկացնում է terricon.com-ը:
«Երբեք չեմ բացառում ՄԼՍ-ում հանդես գալու տարբերակը: Ներկայումս գործող պայմանագիր ունեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, և ես ինձ հիանալի մարզավիճակում եմ զգում և կարող եմ հանդես գալ` մինչև դառնամ 40 տարեկան:
Անհնար է գուշակել ապագան: Տեղյակ եմ, որ ԱՄՆ-ի մի շարք ակումբներ հետաքրքրված են իմ ծառայություններով, սակայն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու և իմ ընկեր Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատելու հնարավորությունն ունեցավ իր դերակատարումը: Բայցևայնպես, Դևիդ Բեքհեմը նույնպես իմ ընկերն է և նա ինձ խնդրել է խաղալ իր թիմում»,- նշել է Իբրահիմովիչը: