Պաշտոնական. Պատոն տեղափոխվեց «Վիլյառեալ»
Բրազիլացի Ալեշանդրե Պատոն մարզական կարիերան կշարունակի «Վիլյառեալում»: Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը` հաստատելով, որ ֆուտբոլիստի հետ կկնքի 4-ամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Պատոն նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Լոնդոնի «Չելսիում», սակայն «արիստոկրատները» նրան նոր մրցաշրջանում այդպես էլ պայմանագիր չառաջարկեցին, ինչի արդյունքում 26-ամյա Պատոն «Կորինտիանսում» ստացավ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան