Իսպանացի զույգը ստորագրահավաք է սկսել՝ երեխային Գայլ անվանելու համար
Իսպանացի զույգը Change.org կայքում ստորագրահավաք է սկսել այն բանի համար, որպեսզի իրենց երեխային անվանեն Գայլ (իսպաներեն Lobo),-գրում է «Գազետա.ռու»-ն:
Նշվում է, որ իշխանություններից մադրիդցի ծնողներին մերժել են երեխային Գայլ անվանել, քանի որ այդ անունը «կարող է վնասել երեխային»:
Երեխային հայրը անվան ընտրությունը բացարտել է «կենդանիների հանդեպ իրենց սիրով»: Նա հույս ունի, որ ստորագրությունների մեծ թվաքանակը թույլ կտա իշխանություններին փոխել որոշումը:
Նշվում է, որ միջնորդությունը ստացել է ավելի քան երկու հազար ստորագրություն: