Օրվա մամուլ 09:46 29/07/2016 Հայաստան

Հայաստանի գլխավոր դատախազը՝ «Սասնա ծռերի» գործողությունների իրավական կողմի և սպասվող պատժի մասին. «Ժողովուրդ»

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների գործողությունների և դրանց իրավական հետևանքների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույցը՝ ամբողջությամբ:

-Պարոն Կոստանյան, այսօր ամենատարբեր գնահատականներով՝մեր երկրում աննախադեպ իրավիճակ է: Մարդիկ զինված ապստամբություն են սկսել, սակայն իրավապահ համակարգը բռնություններով ճնշում է շարժումը: Մինչդեռ իրավաբանների կողմից տեսակետ հրապարակվեց, որ մարդու իրավունք ների միջազգային փաստաթղթերով պաշտպանված է «ապստամբության» իրավունքը: Այդ դեպքում ինչո՞ւ չի հարգվում այն:
-Չկա մարդու իրավունքների պաշտ պանությանը նվիրված որևէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը: Նման իրավունք չկա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանած իրավունքների շարքում, նման իրավունք պաշտպանված չէ նաև ՄԱԿ-ի քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրով:

-Որպես հիմնավորում նշվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
-Նախ անհրաժեշտ է հաշվի առնել, որ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը թեև չափազանց կարևոր և, կարելի է ասել, դարակազմիկ փաստաթուղթ է, սակայն ֆորմալ միջազգային իրավունքի տեսանկյունից այն ունի միայն խորհրդատվական նշանակություն: Հռչակագրի նախաբանի 3-րդ մասում իսկապես նշում կա ապստամբության մասին, սակայն տրամագծորեն այլ տեսանկյունից: Տրամաբանությունը հետևյալն է՝անհրաժեշտ է պաշտպանել հռչակագրում նշված իրավունքները, որպեսզի տեղի չունենա այնպիսի անցանկալի երևույթ, ինչպիսին ապստամբությունն է:

-Դա չի նշանակո՞ւմ՝արդյոք եթե մարդկանց իրավունքները տարիներ շարունակ հետևողականորեն ոտնահարվում են, ու չկա պայքարի այլ խաղաղ և քաղաքակիրթ մեթոդ, հնարավո՞ր է, որ մի օր էլ իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար ապստամբեն, այդ թվում և զենքով: Ասել է թե՝մարդիկ ինքնաբերաբար ստանում են ապստամբելու իրավունքը հենց ՄԱԿ--ի հռչակագրով:
-Ոչ, չի նշանակում, բացատրեմ՝ ինչու: Նախ՝ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ նկատի ունենք «ապստամբություն» ասելով: Հռչակագրի անգլերեն հիմնական տեքստում օգտագործվում է rebellion բառը, որը կարող է թարգմանվել հայերեն նաև որպես «խռովություն» կամ  «դիմադրություն»: Անհրաժեշտ է տարանջատել «ապստամբության» երկու տարբերակ՝ օրենքով չարգելված որևէ եղանակով, կամ բռնության միջոցով: Այստեղ ապստամբություն ասելով՝ անհրաժեշտ է հասկանալ ժողովրդի մի հատվածի գործողությունները՝ ուղղված իշխանություններին կամ իշխանությունների որևէ որոշումը փոխելուն: Մեր օրենսդրությունը, ինչպես նաև Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը պարունակում են օրենքով չարգելված եղանակների բազմաթիվ հնարավորություններ:

-Այդ թվում և ապստամբությա՞ն:
-Օրինակ՝իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ են: Մյուս կողմից, երբ այդ «ապստամբության» կամ դիմադրության մեջ առկա է բռնության որևէ տարր, ապա մենք բախվում ենք մի չափազանց վտանգավոր իրավիճակի: Ստացվում է, որ մարդկանց մի խումբ որոշում է վերականգնել իր խախտված իրավունքները՝ խախտելով այլոց իրավունքները: Օրինակ՝ ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից, այլ նաև առողջ դատողության տեսանկյունից աբսուրդային կլինի պնդել, որ որևէ միջազգային կամ ներպետական փաստաթուղթ կարող է իրավունք վերապահել որևէ անձի կամ անձանց խմբի՝ այլոց կյանքի կամ առողջության դեմ ոտնձգություն կատարելու եղանակով պաշտպանել իր խախտված իրավունքները: Սա է պատճառը, որ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հիմնական փաստաթղթերը պարունակում են նորմ, որ փաստաթղթում պաշտպանված որևէ իրավունք չի կարող օգտագործվել մեկ այլ անձի մեկ ուրիշ իրավունք ոտնահարելու համար: Օրինակ՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածը: Իսկ Ձեր մատնանշած Հռչակագրի վերջին 30-րդ հոդվածը բառացիորեն նշում է՝ «Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն»:

-Այսպիսով, ըստ Ձեզ՝միջազգային որևէ նորմով պաշտպանված չէ ապստամբելու իրավունքը: Այս համատեքստում պայքարի ծայրահեղ քայլին դիմած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ի՞նչ է սպասվում:
-Իրավական առումո՞վ նկատի ունեք:

-Անշուշտ, իրավական հանգուցալուծումը ո՞րն է:
-Դուք գիտեք, որ հարուցված է քրեական գործ, և իրավիճակը, ինքնին, դեռևս ակտիվ և զգայուն փուլում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմաթիվ գործողություններ են իրականացվում, և հիմա իրավական հստակ գնահատական տալու համար դեռ վաղ է: Ինչ վերաբերում է Ձեր նշած հանգուցալուծմանը, ապա դա էլ ուղիղ կախված է հստակ իրավական գնահատականից: Հիմա իրավական հանգուցալուծման առումով որևէ կանխատեսում անելը ճիշտ չէ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:05
Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների...
Աղբյուր` Panorama.am
09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}