Հասարակություն 17:53 29/07/2016 Հայաստան

Բարի մաման

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Մամ, հիվանդանոցում երեխա են թողել, առավոտ պիտի գնամ»: Մարինայի մայրն արդեն գիտի անելիքը: Տանը հավաքված շորերից ջոկջկում է տարիքին ու սեռին համապատասխան տոտիկները, շապիկները, օրվա որ ժամին էլ լինի՝  լվանում: Արդուկելը 80-ամյա տատիկի գործն է:Առավոտյան լքված փոքրիկին այցելում են բարի մամաները՝ տանելով առաջին անհրաժեշտության պարագաններ՝  տակդիր, ուտելիք, հագուստ…

«Մեր պարանից նորածնի շորերը չեն պակասում»,-Panorama.am-ի հետ զրույցում ժպիտով ասում է Մարինայի մայրը:

«Արսենի համար լավ նորություններ կլինեն», «Հովհաննեսին անհրաժեշտ գիշերանոթը գտանք», «Սիսիան գյուղի վեց երեխաների ուտելիքի հարցը լուծեցինք», «Բարի ամառ»-ի գումարը հավաքվեց», ««Բարի տնակ»-ն արդեն իրականություն է», «Մանկատան 15 սաներ կկարողանան գնալ Մանկական երկաթուղի»…


2016թ. հուլիս, Աղվերան, «Բարի ամառ»: Մանկատան, մանկատնից տուն վերադարձած և հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց մայրիկների հետ:

Մարինա Ադուլյանի օրն անցնում է հաշմանդամություն ունեցող, լքված, ընտանիք վերադարձած, սոցիալական վատ պայմաններում ապրող երեխաների խնդիրներին տեղեկանալով, դրանց մասին բարձրաձայնելով, դրական լուծման մասին ավետելով: Իսկ դրանց մեջտեղում լարված վազք է:

«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրներից է Մարինան, ստեղծվեց 2014-ի վերջին: Ֆեյսբուքյան «Armenian Parents Corner» խմբում ծննդատանը գտնվող մայրիկներից մեկը կեսգիշերին մոտ տեղեկացրել էր, որ կողքի սենյակում առանց թաթիկների, առանց մեկ ոտքի ծնված երեխային ծնողները լքել են: Երեխան  անընդհատ լացում է, տակդիր է պետք,  հագուստ, կաթ:

Խմբի անդամ ծնողներից մի քանիսը հենց այդ գիշերը՝ ժամը 2-ին մոտ ծննդատուն են գնացել:

«Երկրորդ բալիկս նոր էր ծնվել: Հիշում եմ՝ ցուրտ օր էր: Գիշերով հիվանդանոցի պատերի տակ մի քանի մամաներով հավաքվեցինք, ով ինչ ուներ, բերել էր»,-պատմում է Մարինան:

Ծննդատան մոտ հավաքված ծնողներին արգելում են տեսնել երեխային, դա էլ նրանց օգնում է՝ արգելքը հաղթահարելու համար նոր ճանապարհներ փնտրել ու գտնել:

«Մեզ հետ մի մամա կար: Երբ չէին թողնում ներս մտնել ու երեխային տեսակցել, Նոնան հանպատրաստից ասաց՝  ես «Բարի մամա» միջազգային կազմակերպության նախագահն եմ: Ու մենք սկսեցինք մեզ կատակով բարի մամա ասել, հետո ամեն ինչ լրջացավ, այդ անունով ՀԿ հիմնեցինք»,-պատմում է «Բարի Մամա»-ի համահիմնադիրը:

Նույն օրերին բարիներն իմանում են, որ մեկ այլ ծննդատանն էլ արատով ծնված երեխային հարազատները թողել են: Աղջնակին էլ են սկսում  հագուստ, կաթ, տակդիր հասցնել:

«Քանի որ PR մենեջեր էի աշխատում, որոշեցի երգիչ երգչուհիների մասնակցությամբ մի արշավ կազմակերպել: Շապիկներ պատվիրեցինք, դրանց վրա լքված փոքրիկ տղայի ու աղջնակի անունները գրեցինք՝  կոչ անելով, որ նրանց որդեգրեն կամ էլ ընտանիքները վերցնեն երեխաներին»,-ասում է Մարինան:

Հենց այդ արշավից հետո այդ տղայի մայրն իմանում է՝ որդին ողջ է, մինչ այդ գիտեր՝ մահացել է: Ծննդատնից մանկատուն տեղափոխված երեխային այցերն ու աջակցությունը չի ընդհատվում:  Արդյունքում այսօր երկամյա տղան ծնողների հետ է ապրում:

«Ծնողներն ասում են՝ մենք ի՞նչ էինք անելու առանց նրա»,-ասում է Մարինան:

2014-ից մինչ այսօր կազմակերպության ու նրան անդամակցող մայրիկների հոգեբանական, նյութական,  ֆինանսական օժանդակության շնորհիվ 27 լքված բալիկ վերադարձել է կենսաբանական ընտանիք, 14 երեխային լքելու փորձ կանխվել է:

«Տարեկան մոտավոր 70-80 դեպք է գրանցվում, երբ տարբեր խնդիրներով ծնված երեխաներին թողնում են հիվանդանոցներում»,-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀԿ-ին տրամադրած տվյալներն է մեջբերում ՀԿ համահիմնադիրը: 

Հիմնադրման պահին մի քանի տասնյակ ծնողներ էին անդամակցում, հիմա արդեն նրանց թիվն անցնում է մի քանի հազարը, ամեն օր 30-40 ծնող անդամակցում է կազմակերպությանն ու միանում նրանց ֆեյսբուքյան խմբի նախաձեռնություններին:

... Արսենի մայրը որոշել էր հղիությունն ընդհատել՝ առանց բժիշկների միջամտության: Սոցիալական վատ պայմաններում էին ապրում, ամուսինն առողջական խնդիրներ ուներ: Դեղերը խմելուց հետո մտածել էր՝ վերջ: Ավելի ուշ պարզվել էր, որ պտուղը տեղում է: Ըստ հետազոտությունների պատասխանների՝ երեխան առողջ էր, առանց խնդիրների:

«Արսենը ծնվում է ողնաշարի ու աճուկային ճողվածքներով, հետանցք չուներ ընդհանրապես, ոտքի խնդիր ուներ: Ծնողները վիրահատությունից հետո երեխային թողել էին վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկներն էլ պապային հորդորել էին, թե՝ այդ վիրահատություններն ինքուրույն չեք կարող անել, թողեք մանկատանը...»,-հիշում է Մարինան:

Հոր հրաժարվելու պահին տեղ են հասել բարիները: Օգնել են և օգնում են ընտանիքին հոգալու երեխայի բուժման ծախսերը, երեխան մի քանի վիրահատությունների է ենթարկվել, հիմա ոտքն են բուժում: 11 ամսական Արսենն այսօր  մոր, հոր, եղբոր հետ Երևանում է ապրում՝ վարձած բնակարանում:

Մարինան ու Արսենը՝ հիվանդանոց գնալիս:

Մարինան վստահ է, որևէ ծնող չի ցանկանում երեխային լքել, դրան դրդում են սոցիալական վատ պայմանները, շատ դեպքերում բժիշկների սխալ խորհուրդներն ու հորդորները:

Երևանի պետական համալսարանում ռուսաց գրականություն ու հունարեն դասավանդող Մարինա Ադուլյանն իր ուսանողներին միշտ ասում է՝ արեք, այն ինչ ձեր սրտով է: Համալսարանում դժգոհում են՝  Մարինան գիտության մարդ է: Արդեն բանասիրական գիտությունների թեկնածու էր, երբ որոշեց բարությամբ զբաղվել: Ապրիլյան պատերազմի օրերին Մարինան մյուս մայրիկների հետ զոհված զինծառայողների հարազատների կողքին էր, օգնում էին՝ ինչով կարողանում էին:

Մարինան չի ցանկանում որ իրեն արածի համար շնորհակալություն հայտնեն: Հիշում է մի պատմություն. Հայրն ու տատը հրաժարվում էին տուն ընդունել հաշմանդամություն ունեցող բալիկին: Մարինան երեխայի մորն  օգնում է Արցախ մեկնել: Հետո կինը զանգահարում է, ասում, որ իր կնունքի ոսկե խաչը թողել է Մարինայի մեքենայի մեջ՝  ի նշան շնորհակալության:

«Ես, իհարկե, տաքսի վարձեցի, խաչն ուղարկեցի հետ»,-ասում է Մարինա մաման:

31-ամյա Մարինան խոստովանում է, որ իր ձեռնարկած որևէ գործ հաջողությամբ չէր պսակվի, եթե կողքին չլինեին ամեն վայրկյան կողքին կանգնող ընտանիքի անդամներն ու հարազատները.  «Իմ աշխատավարձով բալիկներիս համար ոչինչ չեմ առել՝  այն ամբողջությամբ «Բարի մամա»-ինն է:   Ամուսինս մենեջեր  է աշխատում: Ամեն պահ իմ կողքին է, մայրիկս, տատիկս… Երկու տարեկան աղջիկս էլ է նույնիսկ ինձ օգնում, երբ հանդիպումների ժամանակ լուռ նստում է, խաղում»:

  
«Բարի տնակ»-ում:

Հիմա նա մտածում է «Բարի տնակ»-ը «Բարի տուն»-ի վերածելու մասին: Գնումների դուրս եկած ծնողները երեխաներին կարող են թողնել «Բարի տնակ»-ի կամավորների հոգատար ձեռքերում, վճարի չափը՝ ըստ հայեցողության է: Այստեղ կազմակերպվում են ֆոտոսեսիաներ, ցուցադրվում թատերական ներկայացումներ և այլն, իսկ ստացած ողջ գումարն ուղղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների թերապիաներին ու բուժմանը:

«Բարի տունը լինելու է վայր, որտեղ կարող են ապրել ընտանիքի կողմից մերժված կինն ու հաշմանդամություն ունեցող երեխան: Ինչպես նաև՝ մանկատան հաշմանդամ սաները, որոնք 18 տարին լրանալուց հետո գնալու տեղ չունեն: Մտածում եմ, որ պետք է նրանք կարողանան  մասնագիտություն ձեռք բերել, ինչ-որ բան ստեղծել, հետո վաճառել՝ միգուցե հրուշակեղեն, խմորեղեն, ձեռագործ ինչ-որ բաներ: Տեսնենք, կախված է տարածքից»,-ասում է նա:

Իր առաջ դրած նպատակներով ու դրանց կատարմամբ, բարի մաման չի բավարարվում:  Մտքում էլի բաներ կան, առայժմ չի բարձրաձայնում:

 Լուսանկարները Panorama.am-ին տրամադրել է «Բարի մամա» ՀԿ-ն՝ ծնողների համաձայնությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Մենք այնքան երախտամոռ ենք, որ պիտի վերադառնանք Արցախ.Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Նիկոլն ասում է.«Ղարաբաղին մենակ թողնելու մասին արձագանքներին...
Աղբյուր` Panorama.am
22:41
Երկրաշարժ Ադրբեջանում
Երկրաշարժ է տեղի ունեցել Կասպից ծովում, Ադրբեջանի ափերի մոտ: Լուրը հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը։ Նշվում է, որ ...
Աղբյուր` Panorama.am
22:23
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Երևանի և Բաքվի հայտարարությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին Ադրբեջանի և Հայաստանի համատեղ...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը. Գեղամ Մանուկյան
«Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի...
Աղբյուր` Panorama.am
21:17
Գազայի բնակիչների մոտ 85 %-ը լքել է իրենց տները.Գուտերեշ
Գազայի բնակչության մոտ 85%-ը ստիպված են եղել լքել իրենց տները, սակայն գոտում անվտանգ վայրեր չկան: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է...
Աղբյուր` Panorama.am
20:50
Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմենին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արմեն Աշոտյանի`կալանավայրից վարվող հոդվածաշարն ու...
Աղբյուր` Panorama.am
20:46
Հայտնաբերվել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման...
Աղբյուր` Panorama.am
20:31
«Կարաս»-ի սննդում կոպիտ խախտումներ են հայտնաբերվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս...
Աղբյուր` Panorama.am
20:18
Գազայում մարդասիրական աջակցության համակարգի ամբողջական կոլապսի մեծ վտանգ կա․ Գուտերեշ
Գազայի հատվածում մարդասիրական աջակցության համակարգի կոլապսի վտանգը մեծ է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ինչպե՞ս հասկանալ՝ բավարարում է կրծքի կաթը
ՀՀ Առողջապահության նախարարությունը պատրաստել է տեղեկագիր՝ կրծքով կերակրող մայրերի համար, որում նշված է․ «Հիշե՛ք՝ - Եթե միայն...
Աղբյուր` Panorama.am
19:50
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հարցաքննվել է կացարանում զոհված 15 զինվորի գործով տուժող Լևոն Խառատյանը
«Հիշում եմ, որ ասացին 5 լիտրանոց շշեր է պետք, որ բենզին գնան ստանան, քանի որ «կանեստր» չկա։ Այդ ժամանակ այդ շշերը հանել, տվել...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ
Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի հանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի դեկտեմբերի 8-ից սկսում է նոր չափանիշներով հարկային ծառայողների պատրաստման դասընթաց։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՔՊ-ականներն ընտրեցին ընդդիմության թեկնածուին
Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
18:50
Տաթևիկ Վիրաբյանի գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2024թ․-ի հունվարի 10-ին
Տաթևիկ Վիրաբյանի գործը դեռևս փակված չէ։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։ «Այս փուլի  դատական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ոչ մի լումա, սեղան չեմ դնելու. Քաղաքացիները՝ ամանորը նշելու մասին
Ամանորին ընդառաջ Pamorama.am-ն հարցում արեց՝ պարզելու որքա՞ն գումար են նախատեսել քաղաքացիները: «Եթե ձեռքս գումար լինի, շատ...
Աղբյուր` Panorama.am
18:20
«Սպասում եմ նրա ձայնը լսելուն». Լինդա Էուլջեքյան
«Սպասում եմ նրա ձայնը լսելուն. Թող դա շուտ լինի»։  X-ի (նախկին՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո...
Աղբյուր` Panorama.am
18:20
ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ՝ չթողնելով վերջին օրերին
ՊԵԿ-ից տեղեկացնում են․ «Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 2023 թ. դեկտեմբերի 5-ից սկսվել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է․ «Տաթևիկ Վիրաբյանը տնային կալանքից ազատվեց...»։ Հիշեցնենք, որ Տաթևիկ Վիրաբյանը...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ադրբեջանը Հադրութում տարբեր պատրվակներով ոչնչացնում է հայկական հետքը
Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները՝ տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:42
Փաշինյանի բացահայտ անհարգալից վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ իր անդրադարձն է ունենում պետական մարմինների վրա. Սոս Հակոբյան
«Վերջին բողոքի ակցիաներից, ցույցերից հետո մի շարք մարդիկ կալանավորվեցին, ձերբակալվեցին։ Կարծում եմ՝ դրանք նոր քաղաքական ընդվզումներ ...
Աղբյուր` Panorama.am
17:41
Պետությունը կնոջը զրկել է մայրության նպաստից, ՄԻՊ-ն ամիսներ շարունակ հարցին լուծում չի տալիս
Երեխան արդեն հինգ ամսական է, բայց ծնողը մայրության նպաստ չի ստացել Երեխան արդեն հինգ ամսական է, սակայն պետությունը ծնողին դեռ չի վճարել...
Աղբյուր` Panorama.am
17:35
ՔՊ խմբակցության պատգամավորը նույնիսկ մատ էր թափ տալիս ընտրված համայնքապետի վրա. Սյուզաննա Ավետիսյան
«Եթե մենք չունենք անկախ տեղական ինքնակառավարում և մարմինների աշխատանք, ապա չենք կարող առհասարակ մտածել  ժողովրդավարության...
Աղբյուր` Panorama.am
17:25
Երկու շաբաթ առաջվա խնդրահարույց բեռները Վերին Լարսով անցնում են համեմատաբար հեշտ. Panorama.am-ին հայտնեց Քերոբյանը
Երկու շաբաթ առաջ Վերին Լարսում կրկին հայկական բեռնատարների  համար խոչընդոտներ էին առաջացել։ ԱԺ-ում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է ՀՀ-ում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Մայր Աթոռի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Հակոբ Պարոնյանի կողմից հայկականացված «Կարմիր Վարդուկը» հեքիաթում Կարմիր գլխարկին ոչ ոք չի փրկում
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է հայ մեծ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանի ծննդյան 180-ամյակին նվիրված գրքային ցուցահանդես։ ...
Աղբյուր` Panorama.am
16:45
Նույն ծագման մրգով գեռնված 8 բեռնատարերից 2-ին Լարսում արգելել են մտնել ՌԴ. Հարություն Մնացականյան
Երկու շաբաթ առաջ Վերին Լարսում կրկին հայկական բեռնատարների  համար խոչընդոտներ էին առաջացել։ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Բենիկ Գալստյան. Կա անձանց շրջանակ, որոնց կալանավորումն ավելի կարևոր նպատակ ունի այս իշխանությունների համար
«Երբ մարդիկ գալիս են, ինչ-որ մանր խնդիրների հետ կապված բողոքի ակցիաներ են անում, ոստիկանների կողմից լոյալություն կա։ Իսկ երբ մարդիկ փողոց...
Աղբյուր` Panorama.am
16:04
Արաս Օզբիլիզ. Վճռական եմ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, ով օրերս հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին, հայտարարում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
13:52 08/12/2023

Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}