Հնդկաստանում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 52-ի
Հնդկաստանի Ասսամ և Բիհար նահանգներում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի, -գրում է «Ռիա նովոստի»-ն:
Ասսամ այցի շրջանակներում Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ռաջնաթխ Սինգխը հայտարարել էր, որ իրեն տեղեկացրել են այդ նահանգում 26 զոհերի մասին: Բիհար նահանգի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ շրջանում ուրբաթ օրվա դրությամբ նույնպես 26 մարդ է մահացել:
Հորդառատ անձրևները տարածաշրջանում շարունակվում են արդեն մի քանի օր: Մոտ չորս միլիոն մարդ այս կամ այն կերպ տուժել են աղետից:
Ասսամ այցից հետո նախարարը նահանգում իրավիճակն անվանել է «վշտալի», բայց նշել է, որ տեղի իշխանությունները հաղթահարում են արտակարգ իրավիճակը: Նա նաև հավելել է, որ փրկարարական աշխատանքների ներգրավվել են բանակի զինվորները: Նախարարի խոսքով՝ այսօրվա դրությամբ հաջողվել է փրկել ավելի քան վեց հազար մարդու: