Վարոսյան. Դատարանը որոշեց, որ Եղիշե Պետրոսյանը ձերբակալված չէ
Երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ անփոփոխ:
«Պառկած է, նույն ձևի է, «Աստղիկ» ԲԿ-ում է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Այսօր երեկոյան լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը, ինչից հետո պետք է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեր: Փաստաբանն ասաց, որ կալանքի միջնորդություն չի ներկայացվել:
«Խնդիրը հետևյալն է: Մենք բողոքարկել էինք Եղիշե Պետրոսյանի ձերբակալման որոշումը: Երեկ դատարանը թեև իր որոշմամբ մերժել է մեր բողոքը, սակայն գտել է, որ Պետրոսյանը ձերբակալված չէ, քանի որ ձերբակալման արձանագրություն կազմված չէ, կայացված է միայն որոշում»,-մանրամասնեց փաստաբանը:
Վարոսյանն ասաց, որ Եղիշե Պետրոսյանն այս պահին փաստացի անազատության մեջ է, բայց հիվանդանոցում է, իսկ վարույթն իրականացնող մարմնից դեռ որևէ նորություն չկա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ վարույթ է ընդունվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զինված զավթման դեպքի վերաբերյալ քրեական գործը
- Դատախազությունը քրեական գործերը պահանջվել է ԱԱԾ-ից և ՔԿ-ից և ուղարկել ՀՔԾ
- Փաստաբան. Ձերբակալված Եղիշե Պետրոսյանի առողջական խնդիրները սրվել են
- Եղիշե Պետրոսյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը